Հաստատվել են Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը

© Filippo MONTEFORTE / AFPПапа римский Франциск I
Папа римский Франциск I - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հռոմի Պապի Հայաստան այցի կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հաստատվել են հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` Հռոմի Պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Տարբերանշանը շրջանաձև է, հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ Հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն:

Папа римский Франциск - Sputnik Արմենիա
Հռոմի պապը հունիսի 24-26-ին կայցելի Հայաստան

Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:

Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:

 

 

Լրահոս
0