Քաղաքագետ. Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է

© личная страница facebookАйк Мартиросян
Айк Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ոգևորված չէ Վիեննայի հանդիպումներով և կարծում է, որ դրանք դրական գնահատելն ինքնախաբեություն է: Այս մասին քաղաքագետը նշել է Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը չի կիսում Վիեննայի հանդիպումը որպես հաղթանակ կամ նվաճում դիտարկելու տեսակետը: Ավելին`նա վստահ չէ, որ Ադրբեջանը հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` զինադադարը պահպանելու հարցում:

«Ադրբեջանի պետական և ազգային գաղափարախոսությունը կառուցվել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ոչնչացման վրա, և դրանից հրաժարվելու ճանապարհ Ադրբեջանն ինքն իրեն ուղղակի չի թողել, որովհետև դաստիարակել է մի սերունդ, որը հաճույքով գլխատում է հայ զինվորներին, այսինքն` կատարում է ռազմական հանցագործություններ, և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նրանց դրա համար պարգևատրում է»,- ասաց քաղաքագետը:

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева при участии сопредседателей Минской группы ОБСЕ по урегулированию нагорно-карабахского конфликта — главы МИД РФ и Франции Сергей Лавров и Жан-Марк Эйро и госсекретарь США Джон Керри. - Sputnik Արմենիա
Հայ փորձագետները Վիեննայի հանդիպումը դրական են համարում

Անդրադառնալով հայկական տարածքների կորստի մասին նաև ՀՀ նախագահի հաստատած տեղեկություններին` Հայկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունեցող տարածքներ գոյություն չունեն:

«Պետությունների բոլոր տարածքները, անգամ` ծովային, յուրաքանչյուր մետր հող ունի ազգային արժեք: Այն չի պատկանում տվյալ պահին այդ հողի վրա ապրող մարդկանց, դա պատկանում է պետությանը, սերունդներին»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ որոշ երկրներ այսօր օվկիանոսներում նոր տարածքներ են ստեղծում, քանի որ դրանք արժեք են:

Ադրբեջանի հետ ցանկացած բանակցություն Հայկ Մարտիրոսյանն անիմաստ է համարում, քանի որ կարծում է, որ այդ երկրի և ԻՊ-ի միակ տարբերությունն այն է, որ Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված պետություն է և ՄԱԿ-ի անդամ:

 

Լրահոս
0