Երգչուհի Սիրուշոն երկրորդ անգամ է մայր դարձել

© Facebook/Sirusho / Сирушо
Сирушо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգչուհի Սիրուշոն և Հայաստանի երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը երկրորդ երեխան են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Երգչուհին ծննդաբերել է Ֆրանսիայում, երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 19-ին, հայտնում են հայկական ԶԼՄ-ները։

Զույգի առաջնեկը` Ռոբերտը, ում անվանակոչել են պապի` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունով, ծնվել է 2014 թվականի հուլիսի 19-ին Լոս Անջելեսում։

© YNՍիրուշո և Լևոն Քոչարյան
Сирушо и Левон Кочарян - Sputnik Արմենիա
Սիրուշո և Լևոն Քոչարյան

Այդպիսով` Քոչարյանը հինգերորդ անգամ պապիկ դարձավ։

Երգչուհին իր ստեղծագործական ուղին սկսել է 9 տարեկանում, երբ ստացավ հայկական ազգային երաժշտական մրցանակը։ Իսկ 13 տարեկանում նա թողարկեց «Սիրուշո» անունով իր առաջին ալբոմը։

2008 թվականին երգչուհին, հանդես գալով «Եվրատեսիլ» երգի մրցույթում իր «Քելե-քելե» երգով, Հայաստանի լավագույն արդյունքը ցուցաբերեց` զբաղեցնելով 4-րդ տեղը։ Սիրուշոն 2010 թվականին ռուս հայտնի երգիչ «Գրիգորի Լեպսի» համար գրել է «Судьба зима» երգը։

2012 թվականին Կոմիտասի «Lorva Gutanerg» երգով ոգեշնչվելով` գրել և ներկայացրել է հիթ դարձած «PreGomesh» երգը։

 

 

Լրահոս
0