ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը նոր սադրանք է ձեռնարկել շփման գծում

© Sputnik / Asatur Yesayants / Ситуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակառակորդը հրդեհում է չեզոք գոտու խոտածածկույթը` վնաս պատճառելու համար ցանքատարածություններին

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

Беспилотник - Sputnik Արմենիա
ԼՂՀ ՊՆ–ն հերքել է սեփական անօդաչու սարքը խոցելու մասին տեղեկատվությունը

Ըստ հաղորդագրության` այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածությունն է խախտվում, այլ հակառակորդը հրդեհում է չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես` սահմանամերձ ցանքատարածություններին:

«Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողովուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

Լրահոս
0