Ավելի քան 7 հազար կրակոցով կարկտավտանգավոր ամպեր են չեզոքացվել Հայաստանում

© fr.academicАнтиградовые установки
Антиградовые установки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատի մարզի մոտ երկու տասնյակ բնակավայրերում հակակարկտային կայանքներից կրակոցներ են իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Արարատի մարզում մայիսի լույս 20-ի գիշերը հակակարկտային կայանքներից իրականացվել է ավելի քան 7 հազար կրակոց, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Ըստ հաղորդագրության` ժամը 00.00-ից մինչև 00.22-ն ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Արարատի մարզի Վեդի քաղաքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 163 կրակոց:

Ժամը 01.58-ից մինչև 02.36-ը 12 կայանքից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Քազցրաշեն, Նարեկ, Նորաշեն համայնքների և Վեդի քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2322 կրակոց:

Ժամը 01.00-ից մինչև 01.45-ը 33 կայանքից Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Այգեպար, Այգեզարդ, Տափերական, Ոսկետափ, Արալեզ և Նոր Կյանք համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4842 կրակոց:

 

Լրահոս
0