Մեդվեդևը Երևանում կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցПремьер-министр РФ Д.Медведев
Премьер-министр РФ Д.Медведев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը անցկացվելի Երևանում մայիսի 20-ին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստին կմասնակցեն նաև ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԵՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երևանում նիստը պետք է անցկացվեր ապրիլի 8-ին, սակայն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումից հետո այն տեղափոխվել էր` ղազախական կողմի առաջարկով։ Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Երևանը անհիմն է համարում գագաթնաժողովի հետաձգման որոշումը։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը խոստացել էր ԵՏՄ նիստերից մեկն անցկացնել Երևանում։

 

 

 

Լրահոս
0