00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Հայկական կողմն ամեն ինչ կանի, որ հրադադարի խախտումներ չլինեն

© presidentСаргсян и Медведев
Саргсян и Медведев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահը և Ռուսաստանի վարչապետն անդրադարձան ինչպես Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստին, այնպես էլ տարածաշրջանի լարված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը ողջունել է ՌԴ կառավարության ղեկավարին Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ:

Սարգսյանը նշել է, որ Մեդվեդևի նախորդ այցի ժամանակ բարդ ժամանակաշրջան էր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով:

Նա նշել է, որ բառացիորեն մի քանի օր առաջ է վերադարձել Վիեննայից, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ մենք քննարկեցինք ստեղծված իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ուղիները:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ: Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեդվեդևն ընդգծեց, որ սա երկրորդ հանդիպումն է Սարգսյանի հետ մեկ ամսվա ընթացքում, և դա, շատ լավ է, քանի որ բնութագրում է ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների մակարդակը, այն կապերի դաշնակցային բնույթը, որ գոյություն ունեն երկու երկրների, երկու ժողովուրդների միջև:

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева при участии сопредседателей Минской группы ОБСЕ по урегулированию нагорно-карабахского конфликта — главы МИД РФ и Франции Сергей Лавров и Жан-Марк Эйро и госсекретарь США Джон Керри. - Sputnik Արմենիա
Հայ փորձագետները Վիեննայի հանդիպումը դրական են համարում
Նա նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստում դիտարկելու են տարբեր և առաջին հերթին` տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար:

«Շնորհակալություն կառավարությունների ղեկավարներին Երևանում այս միջոցառումը անցկացնելու հրավերի համար, որովհետև սա առաջին նման միջոցառումն է ձեզ մոտ: Ընդ որում, Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը, ինչը, այս իմաստով, խորհրդանշական է: Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին: Վստահ եմ, որ կհասնենք այն պայմանավորվածություններին, որոնք անհրաժեշտ են, կրկնում եմ, մեր տնտեսությունները խթանելու համար»,- նշեց ՌԴ վարչապետը:

Նա համաձայնեց, որ իր անցած այցը կայացավ շատ դժվար իրավիճակի պայմաններում: Նրա խոսքով` Ռուսաստանում շատ լարված հետևում էին իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:

«Կարևոր է, որ ձեռք բերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը, որոնք նախաձեռնվում են երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ. և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու»,- ասաց Մեդվեդևը:

ՌԴ վարչապետն ընդգծեց, որ պետք չէ կասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում:

«Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»,-ասաց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

 

 

Լրահոս
0