ՌԴ ուղղաթիռների օդաչուները սկսել են մշակել գիշերային թռիչքները Հայաստանի լեռներում

© Sputnik / Асатур ЕсаянцАвиашоу на военном аэродроме "Эребуни"
Авиашоу на военном аэродроме Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի լեռներում սկսվել են Երևանում տեղակայված ռուսական ռազմակայանի ուղղաթիռների գիշերային թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հայաստանի ՀՌՕ զինվորականները սկսել են մշակել լեռնային տեղանքում գիշերային թռիչքները Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներով, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:

«Ուսուցման ընթացքում օդաչուները գիշերային թռիչքներ կկատարեն ծովի մակարդակից 1,5 հազարից մինչև 4 հազար մետր բարձրությունների վրա, օդից կիրականացնեն հետախուզում և կհայտնաբերեն պայմանական հակառակորդի դիրքերը: Ավիաբազայի հրահանգիչները հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ օդաչուներին սարքերի օգնությամբ կողմնորոշվելու հմտությունների ուսուցմանը», — գրված է հաղորդագրության մեջ։

Երիտասարդ օդաչուների հետ պարապմունքներն անցկացվում են զորամիավորման փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ: Վարժանքները կշարունակվեն մեկ ամիս:

 

 

Լրահոս
0