00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կանցկացվեն «Էպոսյան օրեր»

© Sputnik / Asatur YesayantsПамятник Давиду Сасунскому
Памятник Давиду Сасунскому - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2011 թվականից Հայաստանում անցկացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Այս տարի «Էպոսյան օրեր» փառատոնի ծրագրի համալիր միջոցառումների շրջանակում կանցկացվեն էպոսասացության և «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին, հայտնում են մշակույթի նախարարությունից:

Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 4-5-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը՝ սեպտեմբերի 21-ին Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:

Ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում կկայանա նաև թեմատիկ գիտաժողով, որը կհամախմբի հանրապետության գիտական ներուժը: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակը՝ գիտաժողովը կանցկացվի «Հայ ժողովրդական էպոսը և նրա ազդեցությունը անկախության կերտման և նոր հասարակության ձևավորման գործում» խորագրի ներքո:

Փառատոնի ծրագրի մաս կկազմեն նաև «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք կանցկացվեն ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում՝ հանրապետության ճանաչված բանագետների և ազգագրագետների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակում Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա գեղարվեստի դպրոցների սաների և անհատ ստեղծագործողների մրցույթ՝ էպոսյան թեմաներով:

Փառատոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:

«Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակությանն ու հայրենասիրական կրթությանը:

«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

 

 

Լրահոս
0