00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ վարչապետ. Հայաստանը պատրաստ է համագործակցության նախագծեր իրագործել Չինաստանի հետ

© Sputnik / Асатур Есаянц Премьер-министр Армении Овик Абраамян
Премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Չինաստանի հետ համագործակցելու առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի- Sputnik. ԵՏՄ անդամ երկրների և Չինաստանի հետ համագործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլ նաև ներդրողներ ներգրավել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար, դիվերսիֆիկացնել մեր լոգիստիկ հնարավորությունները, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Կարևոր է կապակցել եվրասիական նախագիծն ու Չինաստանի` Մետաքսե ճանապարհ ստեղծելու նախաձեռնությունը, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով` ԵՏՄ երկրների միջոցով, ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի ու Հնդկաստանի»,- ասաց Աբրահամյանը։

Հայաստանի վարչապետը նշեց, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ միակ երկիրը, որը ցամաքային ճանապարհ ունի Իրանի հետ և համագործակցության պատմական փորձ` այդ երկրի հետ, պատրաստ է նախագծի իրագործմանը։

«Միջազգային և բազմաձևաչափ փոխգործակցության ընդլայնումը, ԵՏՄ սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձին վերցրած երկրների հետ մեծ նշանակություն ունի։ Դա կարող է ԵՏՄ-ին զարգացման ավելի բարձր մակարդակ տանել»,- ասաց Աբրահամյանը։

Հայաստանի վարչապետի առաջարկին աջակցեց Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը։ Նա նշեց, որ չպետք չձգձգել ԵՏՄ շրջանակում Չինաստանի հետ համագործակցության վերաբերյալ բանակցությունները։ Ներդրումային համագործակցության ընդլայնման և նոր ինդուստրիալ ոլորտներում փոխգործակցության հնարավորություն կա։

«Մենք հենց նոր համաձայնեցրել ենք Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները։ Հանձնաժողովներն ու չինական կողմը չպետք է ձգձգեն բանակցությունների գործընթացը և մտածեն ապագայի մասին։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կարող ենք զգալիորեն ընդլայնել փոխգործակցության բոլոր ձևերը, ներառյալ` ներդրումները տնտեսության հատվածներում, ամրագրել փոխգործակցությունը նոր ինդուստրիալ ոլորտներում», —ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ասել է Մեդվեդևը։

«Մենք արդեն գնում ենք այդ ուղղությամբ։ Մեր մյուս գործընկերների հետ, ինչպես հայտնի է, նրանք այժմ գտնվում են ՌԴ-ում, այդ թվում Վիետնամի ղեկավարության հետ, մասնավորապես` վարչապետի։ Պետք է արագացված սխեմայով վավերացնենք Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիրը», — ընդգծել է ռուսական կառավարության ղեկավարը։

 

Լրահոս
0