Դեղերի հայկական շուկան. արտադրությունից մաքսանենգություն

© InterbuhЛекарственные препараты
Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում դեղերի շուկայի 14 տոկոսը սեփական արտադրության դեղերն են կազմում, ինչը դրական ցուցանիշ է այս ոլորտի համար

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Դեղերի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի համար, իսկ հակամարտության մեջ գտնվող Հայաստանի համար առավել քան կարևոր է, լրագրողներին ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը։

Նա նշեց, որ Հայաստանում կա 8 դեղարտադրող, որոնցից վեցը կարևոր և հատուկ նշանակության դեղեր են արտադրում։

«Ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է, որ երկիրն ապահովված լինի տեղական արտադրանքով, թեկուզ` 25 տոկոսով։ Հայաստանն արտադրում է դեղերի պահանջարկի 14 տոկոսը, ինչը դրական ցուցանիշ է»,- ասաց Զաքարյանը։ Օրերս Հայաստանի Ազգային ժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքը, որը զգալի փոփոխություններ է նախատեսում այդ ոլորտում` արտադրողների և առաքողների գործունեության կարգավորումից մինչև դեղերի գների նվազում։

Զաքարյանը նշեց, որ նոր օրենքի անհրաժեշտություն իսկապես կար, և այն ընդունելու համար ահռելի աշխատանք է կատարվել ինչպես առողջապահության նախարարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։

«Օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բայց այստեղ որոշակի բացթողումներ կան։ Թույլ է կարգավորման հարցը, չէ՞ որ օրենքի շատ կետեր ուղղված են ապագային, այս կամ այն հարցերի լուծմանը»,- ասաց նա։

Антибиотики, лекарства - Sputnik Արմենիա
Հակաբիոտիկներն առողջապահական և տնտեսական վնաս են հասցնում

Մասնավորապես, կան առաքողների գործունեության կարգավորման խնդիրներ։ Նոր օրենքի համաձայն` յուրաքանչյուրը պետք է արտոնագիր ունենա (մատակարարման փորձի չափանիշի համաձայն` դեղերի մեծածախ առաքման համար), սակայն անհասկանալի է, թե ինչ մեծության պետք է լինի պահեստը, ինչպիսի ֆինանսական պահանջներ պետք է ներկայացնի կազմակերպությունը, որպեսզի կարգավորի առաքումների հետ կապված հարցերը։ Ինչպես արտոնագիր ունեցող ներմուծողները, այնպես էլ արտադրողները հույս ունեն, որ նոր օրենքը կարող է վերջ դնել դեղերի զանգվածային մաքսանենգությանը։

Մաքսանենգությանը նպաստում է, օրինակ, այն փաստը, որ Վրաստանում դեղերի գներն ավելի էժան են, քան Հայաստանում։ Տաքսիստները, շարքային քաղաքացիները դեղեր են բերում Վրաստանից և հանձնում դեղատներ, որոնք էլ դրական անօրինական կերպով վաճառում են։

Այդ դեղերն արդեն չեն կարող փորձաքննություն անցնել, ինչն օրենքի համաձայն պարտադիր է բոլոր դեղերի համար։ Դեղերի անօրինական ներմուծումը ոմանց օգնում է խախտել օրենքը և լավ գումար վաստակել։ Հետազոտությունների համաձայն` Հայաստան ներմուծվող դեղերի 30-50 տոկոսը ներմուծվում են մաքսանենգ ճանապարհով։ «Դեղերի մասին» նոր օրենքը «խոստանում է» կարգավորել դեղերի շրջանառության ոլորտի հարցերը, այդ թվում`որակ ու հասանելիություն ապահովել։ Պետությունն առաջին անգամ կզբաղվի դեղերի գների կանոնակարգմամբ։

 

Լրահոս
0