Հայուհին առաջին իսկ փորձից նվաճեց Էվերեստը

© USPNNГора Эверест
Гора Эверест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան ուրախալի լուր է հայտնել. պատմության մեջ առաջին հայուհին է Էվերեստի գագաթ հասել

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի- Sputnik. Այսօր Նեպալի ժամանակով առավոտյան ութին առաջին հայ աղջիկը` Իռենա Խարազովան, Էվերեստի գագաթ է բարձրացել, Sputnik Արմենիային հայտնեցին Ալպինիզմի ֆեդերացիայից։

«Ալպինիստուհին նվաճել է Էվերեստի գագաթը, և հիմա անհամբերությամբ սպասում ենք, որ նա վերադառնա Մոսկվա, և մենք կապ հաստատենք նրա հետ»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում այսօր հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ Խարազովան նվաճել է Էվերեստը։

© Armenian mountaineering & hiking federationԻռենա Խարազովան
Первая армянка на вершине Эвереста!  - Sputnik Արմենիա
Իռենա Խարազովան

«Առաջին հայուհին` Էվերեստի գագաթին։ Այսօր Նեպալի ժամանակով առավոտյան 8-ին առաջին հայ աղջիկը` Իռենա Խարազովան, ռուսաստանցիների առաջին խմբի կազմում էվերեստի բարձունքին»,- նշված է հաղորդագրությունում։

Հայ ալպինիստները շնորհավորել են Իռենային ու թիմի ղեկավար Ալեքսանդր Աբրամովին (յոթերորդ անգամ է նվաճել բարձունքը), թիմի ավագին` Լյուդմիլա Կորոբեշկոյին (երրորդ անգամ), խմբի անդամներին` Վլադիմիր Կոտլյարին, Ռոման Ռեուտովին, Վլադ Մորոզին և Օլեգ Պիմենովին։

 

 

Լրահոս
0