ԵՏՄ երկրների դեղորայքի ընդհանուր շուկան շուտով կբացվի

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցСезонный рост заболеваемости гриппом и ОРВИ в России
Сезонный рост заболеваемости гриппом и ОРВИ в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՏՄ շրջանակում բժշկական արտադրանքի (բժշկական նշանակության արտադրանքներ և բժշկական տեխնիկա) միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2014թ.–ի դեկտեմբերի 23–ին

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի- Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների համար բժշկական արտադրանքի ընդհանուր շուկան նախատեսվում է բացել մինչև 2016թ.-ի վերջ։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

ԵՏՄ շրջանակում բժշկական արտադրանքի շրջանառության միասնական սկզբունքները ենթադրում են շրջանառության մեջ մտնելուց առաջ դեղորայքի ընդհանուր մակնշում, բժշկական հաստատությունների անձնակազմի և հիվանդների անվտանգության նորմերի համապատասխանեցում։ ԵՏՀ խորհրդի որոշումներով հաստատվել են նաև դեղերի տեխնիկական փորձարկումների կանոնները և կազմակերպության անդամ երկրներում արտադրանքի միասնական ռեեստրը։

«Ենթադրվում է, որ ԵՏՄ-ում բժշկական արտադրանքի ընդհանուր շուկայի ամբողջական գործարկումը տեղի կունենա մինչև այս տարվա վերջ»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս
0