Հայերը հաղթանակներ են տոնում Շախմատի Եվրոպայի առաջնությունում

© ChessdomШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Սամունել Պետրոսյանի պարտիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ռոբերտ Հովհաննիսյանն այժմ ունի 6 միավոր և մեկ միավորով է հետ մնում առաջատարից: 5,5 միավոր ունեն Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

Լրահոս
0