96 տարեկան սիրիահայ տատիկի միակ ցանկությունը հայաստանցի դառնալն է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրիահայ տիկին Մարին Մեծ եղեռնը վերապրած հայի սերունդ է, 10 ամիս առաջ էլ՝ 96 տարեկանում, Հալեպից ներգաղթել է Հայաստան: Պատմում է, որ հայերը շատ հարգված էին Սիրիայում և լիակատար ազատություն էին վայելում, բայց թուրքերի ավերածությունների հետևանքով բազմաթիվ հայերի պես ինքն էլ լքեց հարազատ դարձած երկիրը

96-ամյա սիրիահայ կնոջ միակ ցանկությունը Հայաստանի քաղաքացի դառնալն է: «Խնդրանքս՝ սեփականանալ, տերանալ, երևանցի ըլլալ: Թեև շատ չպիտի ապրիմ, վստահ եմ՝ որքան կրնամ ապրիլ՝ մեկ ամիս, մեկ տարի, միայն հայաստանցի ըլլամ»,- ասում է տիկին Մարին:

Լրահոս
0