Լիտվայի դեսպանը բեմ բարձրացավ Երևանի կենտրոնում

© Tigran BalayanПосол Литовской Республики в Армении спел на сцене в центре Еревана
Посол  Литовской Республики в Армении спел на сцене в центре Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանը ելույթ ունեցավ Երևանի կենտրոնում` փողոցային երաժշտության փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի- Sputnik. Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը ելույթ է ունեցել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Դեսպանը բեմ բարձրացավ «Փողոցային երաժշտության օր» միջոցառման շրջանակում: Հայաստանում Լիտվայի դեսպանատունը և Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ անցկացնում են փողոցային երաժշտության փառատոն:

Երևանի տարբեր փողոցներում, հիմնականում Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարկում, Շառլ Ազնավուրի հրապարակում ժամը 16-20-ը տարբեր երգիչներ և երաժիշտներ կատարեցին իրենց ստեղծագործությունները՝ երևանցիների սովորական հանգստյան օրը վերածելով տոնի:

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանում երաժշտությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

 

 

Լրահոս
0