00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազնավուրը Ազնավուրի մասին. Մեծ շանսոնիեն 92 տարեկան է

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցКонцерт Шарля Азнавура
Концерт Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր աշխարհի ամենաբարի պապիկի, տաղանդավոր արվեստագետի ու նվիրյալ հայի ծննդյան օրն է: Շառլ Ազնավուրը դարձավ 92 տարեկան

Գոհար Սարգսյան, Sputnik

Երբ Ազնավուրյանների ընտանիքում ծնվել է փոքրիկ Շահնուրը, մանկաբարձուհին չի կարողացել արտասանել խիստ հայկական Շահնուր անունը: Քանի որ Շառլ անունը մոտ էր Շահնուրին, փոքրիկի անունը վերափոխվեց Շառլի: Միքայել ու Քնար Ազնավուրյաններն այդ ժամանակ չգիտեին, որ իրենց միակ որդին պիտի դառնար աշխարհի ամենահայտնի ու սիրված արվեստագետներից մեկը: Տարիներ հետո Շառլ Ազնավուրը հարցազրույցներից մեկում պատմել է.

«Եթե մինչև օրս եռանդուն եմ, լավատես, հույսով, հավատով լի, ապա դրա համար պարտական եմ ծնողներիս ու նրանց բնավորությանը»:

Փոքրիկ Շառլն իր առաջին քայլերն արեց թատերարվեստում: Բայց նիհար ու մեծ քթով տղային լուրջ դերեր չէին տալիս: Նա չէր հուսահատվում, որովհետև նրան աջակցում էին ծնողներն ու քույրը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ` «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»,- գրել է նա:

Шарль Азнавур в центре Тумо - Sputnik Արմենիա
Ազնավուրը դիտեց պատանի թումոյականների աշխատանքներն ու լսեց երգերը
«Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրական գրքում շանսոնիեն գրել է, որ քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ` բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:

Ազնավուրի աստեղային ժամը սկսվեց ֆրանսիական ակումբներից մեկում. նրան պատահաբար լսեց աշխարհահռչակ երգչուհ Էդիթ Պիաֆը, պատվիրեց իր համար երգ գրել: Երգարվեստի մեծ բեմ դուրս գալուն զուգահեռ Ազնավուրը շարունակեց նաև դերասանի կարիերան:

«Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհրաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»,- ասել է Ազնավուրը:

Ազնավուրի համար հավերժական սերն ամփոփվում է երկու պայծառ կերպարների մեջ` Էդիթ Պիաֆ և Լայզա Մինելի:

© Sputnik / Asatur YesayantsՇառլ Ազնավուր
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր

«Շնորհիվ Էդիթի` ես դարձա ֆրանսիացի, մենք շատ ընդհանուր բաներ ունեինք, այդ թվում` մեր անցյալը, որի մասին միշտ տխրությամբ էինք հիշում: Ես սիրել եմ նաև Լայզա Մինելիին, բայց սովորաբար այդպիսի սերն ապագա չի ունենում, այդպիսի սիրուց միայն երգեր են ծնվում: «Հավերժական սերը» ձեզ օրինակ»,- ասել է նա:

Ինքնակենսագրական գրքում էլ խոստովանել է՝ կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր է դասել, սիրել են, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել:

«Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը` վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ… Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը»,- գրել է Ազնավուրը:

Շառլ Ազնավուրն աշխարհի քաղաքացի է, զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, բայց երբեք չի մոռանում իր արմատների մասին, գրեթե ամեն տարի գալիս է Հայաստան, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական միության միջոցով օգնում է Հայաստանին:

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը լուսանկարվեց ու ճաշեց «հաջողության ջենտլմենների» հետ
2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է ու նաև Հայաստանի պատվավոր դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Իսկ այսօր Երևանում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, կթևածի ազնավուրյան շունչը. Լևոն Մալխասյանը, Տիգրան Համասյանը, Արամոն և այլ երաժիշտներ կներկայացնեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Համերգը բացօթյա է։ Նրանք ցանկանում են միջոցառումը դարձնել ավանդական` ամեն տարի նշել Մեծ շանսոնիեի ծննդյան օրն իր իսկ անվան հրապարակում:

 

 

Լրահոս
0