Հունաստանի ՊՆ. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

© Photo : press office of the Parliament of RA / Шармазанов и Каменос
Шармазанов и Каменос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքի հիման վրա
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն է ընձեռված վերապատրաստում անցնելու Հունաստանի Հանրապետությունում:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար:

«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը և բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և հավելել, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն նախարարին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսևորում են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Պանոս Կամենոսն իր հերթին կարևորել է հայ-հունական եղբայրական հարաբերությունների ամրապնդումն ու սերտացումը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ նախորդ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունած Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:

Город Степанакерт - Sputnik Արմենիա
ԼՂՀ են ուղևորվում Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորները
Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը պարգևատրել է Պանոս Կամենոսին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Նույն օրն Էդուարդ Շարմազանովը և Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

 

 

Լրահոս
0