00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատիժն է

© АРКАруководитель исследовательского центра "Альтернатива" Татул Манасерян
руководитель исследовательского центра Альтернатива Татул Манасерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավտոմեքենաներ, վարորդներ, վառելիք, ինքնաթիռներ, թանկարժեք հյուրանոցներ ու շրջագայություններ, ներկայացուցչական չհիմնավորված ծախսեր. Տնտեսագետների համոզմամբ, սրանք այն նվազագույնն է, որ պետությունը պետք է կրճատի, եթե, իրոք, ցանկանում է անցնել ծախսերի արդյունավետ կառավարման

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատիժն է։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսպես արձագանքեց կառավարության հայտարարած` կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցին` միաժամանակ ընդգծելով, որ առանց հանրության մասնակցության չի հավատում այդ պայքարի արդյունավետությանը։

Ինչ վերաբերում է բյուջետային ծախսերը կրճատելու գործընթացին, որի մեկնարկը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կառավարության անցյալ շաբաթ կայացած նիստում, Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ դրա կարիքը Հայաստանում իրոք կա։

«Օպտիմալացումն ինքնին վատ երևույթ չէ, հատկապես ծառայողական ավտոմեքենաների պարկը կրճատելը։ Ընդհանրապես պորտաբույծների թիվը կառավարությունում, ցավոք, շատ է, և դա միայն մեքենաներով չէ, որ պետք է սահմանափակվի»,- ասաց Մանասերյանը։

Տնտեսագետը հիշեցրեց կառավարության անդամների ու պատգամավորների թանկարժեք ուղևորությունները` դրանք անվանելով «տուրիստական շրջագայություններ»։

«Ես կարծում եմ, որ կառավարությունը խստագույնս պետք է հաշվառի բոլոր ուղևորությունները և հաշվետվություն պահանջի ցանկացած գործուղման համար։ Դրանք պետք է հիմնավորված լինեն»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, «հանրապետության նախագահի և վարչապետի բարձրաձայնումները` բյուջետային ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու մասին, խոսում է այն մասին, որ մենք դարձի ենք գալիս»։

«Մենք այլընտրանք չունենք և արդեն պետք է սկսենք առավելագույնս օգտագործել մեր հնարավորությունները»,- ասաց Բոստանջյանը` հիշեցնելով, որ մեր 1տրիլիոն 400 մլրդ դրամանոց ծախսային ինստիտուտի 20%-ը ծախսվում է պետական կառավարման համակարգի սպասարկման վրա։ Ընդ որում, Բոստանջյանի խոսքով` պետական ծառայողին սպասարկելուց զատ, ծառայողական ավտոմեքենան ծառայում է նաև նրա ընտանիքի անդամներին։

«Պետական ոլորտում աշխատողը, որ փոքր ժամանակ «սամակատի» մասին է երազել, հիմա պետությունը հարկատուների հաշվին ձեռք բերած թանկարժեք ավտոմեքենայով նրա ընտանիքին տանում է ուր ցանկանան»,- նշեց տնտեսագետը։

Լրագրողների հիշեցմանը, որ ԱԺ-ի պատգամավոր աշխատած տարիներին Վարդան Բոստանջյանն ինքն էլ է օգտվել ծառայողական ավտոմեքենայից, վերջինը պատասխանեց, որ այն ժամանակ էլ է դեմ եղել և հայտարարել է այդ մասին։

 

 

Լրահոս
0