00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:48
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաշ–Ապարան. վատ զինված հայկական ջոկատները կարողացան դիմագրավել թուրքական էլիտար զորամիավորմանը

© Armenia-Tour Мемориальный комплекс Баш-Апаранской битвы
Мемориальный комплекс Баш-Апаранской битвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուրջ մեկ դար առաջ` 1918թ.–ի մայիսյան այս օրերին` մայիսի 22-29-ը, հայ ժողովուրդն իր հերթական կենաց–մահու պայքարն էր մղում, այս անգամ` Երևանի մատույցներում` Բաշ-Ապարանի հերոսամարտում

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Թուրքական 10 հազարանոց բանակն արդեն գրավել էր Ալեքսանդրապոլն ու Արագածի ստորոտով շարժվում էր դեպի Երևան։

ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը, մեկդարյա հեռավորությունից գնահատելով այս ճակատամարտի նշանակությունը Հայաստանի համար, նշեց, որ այն հայ ժողովրդի կյանքի «ամենակարևոր դրվագներից մեկն էր»։

«Ուժերի գերլարումով միայն հնարավոր եղավ կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումը։ Մենք այդ շրջանում տեսել ենք, որ Թուրքիան բոլոր այն տարածքներում, որոնք գրավել էր, ցեղասպանություն իրականացրեց։ Այսինքն` հայ ժողովրդի գլխին կախված էր նոր ցեղասպանության` արդեն Արևելյան Հայաստանի տարածքում ցեղասպանության վտանգը»,- ասաց մասնագետը` ավելացնելով, որ Ապարանը գրավելուց հետո ցեղասպանությունն անխուսափելի էր լինելու, քանի որ հայկական տարրի ոչնչացման որոշումն արդեն կայացված էր։

«Այդ մարտերում ծնունդ առավ նաև հայկական պետականությունը, որը կարողացավ գոյատևել հերոս հրամանատարների ու զինվորների, նրանց թիկունքն ապահովող ժողովրդի շնորհիվ»,- ասաց Միհրան Հակոբյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև մի կարևոր հանգամանք, որը Բաշ-Ապարանի հերոսամարտի մասին հիշատակումներում, որպես կանոն, լռության է մատնվում.

Արևելյան Հայաստան ներխուժած մի քանի անգամ ավելի մեծաթիվ ու շատ ավելի լավ զինված թուրքական բանակի դեմ հայ կամավորական փոքրաթիվ ու վատ զինված ջոկատներն էին։

«Ըստ էության վատ զինված հայկական ջոկատները կարողացան դիմագրավել թուրքական բանակի էլիտար զորամիավորմանը` Գալիպոլիի 117-րդ դիվիզիային, որն ուղարկվել էր արևելք`հայկական առաջխաղացումը շատ արագ կասեցնելու համար։ Բայց այդ բանակը ջարդվեց։ Վատ զինված հայերը կարողացան ջախջախել թուրքական բանակն ու փրկել հայությանը, հիմք դնել, թեկուզ` փոքր, բայց Հայաստանի անկախ պետականությանը։

Պատմական այս փաստի ու ներկայիս հայկական և ադրբեջանական բանակների հետ Միհրան Հակոբյանը չի ընդունում` նշելով, որ ի տարբերություն 1918թ.-ի, հիմա կա հայկական բանակ, որն անկախության մի 3 տասնամյակի ընթացքում կամավորական ջոկատներից վերածվել է կանոնավոր բանակի`թե՛ կազմակերպչական, թե՛ սպառազինության ու նյութատեխնիկական հնարավորությունների տեսանկյունից։

«Այո՛, նրանց ռազմական պոտենցիալը մեծ է, բանակի թվակազմն էլ է մեծ, բայց սա որոշիչ նշանակություն ունենալ չի կարող։ Ադրբեջանը չունի այն ռազմական գերակայությունը, որը կարող էր մեզ վախեցնել և որի հետևանքով մենք կպարտվենք»,- ասաց մեր զրուցակիցը, — «Իսկ 1918թ.-ին, պետք է հիշենք, որ Օսմանյան կայսրության լավագույն զորամիավորումն էր Գալիպոլիի դիվիզիան, որ անգլիացիներին ծովն էր նետել Ալեքսանդրապոլում»։

Եվ հենց այս հզոր զորամիավորումն էր, որ պարտություն կրեց հայ կամավորների վատ զինված միավորումներից։ Այս հաղթանակն էլ իր հերթին հիմք դրեց հայկական առաջին անկախ պետականության` Հայաստանի առաջին հանրապետության կազմավորմանը։

 

 

Լրահոս
0