Օհանյանը` Բաբայանի մասին. «Ոչ ոք չի խանգարում պաշտպանել հայրենիքը»

© Sputnik / Арам НерсесянМинистр обороны Республики Армения Сейран Оганян
Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 23–ին տեղեկություն տարածվեց, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի հիմնադիր և նախկին ղեկավար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի- Sputnik. Ոչ ոք չի խանգարում ցանկացողներին օգտագործել իրենց հմտությունները Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության համար, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ղարաբաղյան բանակի նախկին ղեկավար, Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանի փորձն օգտագործելու հեռանկարներին վերաբերող հարցին։

Բաբայանը 1992թ.-ից համակարգել է Ղարաբաղի պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել Շուշիի ազատագրման գործողության ծրագրի մշակմանը, ԼՂՀ անունից ստորագրել է Ադրբեջանի հետ Հայաստանի և ԼՂՀ-ի հրադադարի մասին համաձայնագիրը։

«Եթե կան ցանկացողներ, որ գան իրենց ջանքերը ներդնեն դժվար իրավիճակներում առկա խնդիրները հաղթահարելու համար, կարող են գալ: Ոչ մեկ որևէ մեկին երբեք չի խոչընդոտում»,- ասաց Օհանյանը։

Այն հարցին, թե նախարարն այս ժամանակաընթացքում կապի մեջ եղե՞լ է Սամվել Բաբայանի հետ, նախարարը հակիրճ պատասխան տվեց`ոչ:

«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել մայիսի 23-ին։

«Արցախի այս հերոսի անունից ադրբեջանցիների մարմնով սարսուռ է անցնում: Այս մարդն իր լրջագույն ռազմական գիտելիքներից և տակտիկական հոտառությունից բացի, ահռելի հոգեբանական ազդեցություն ունի թշնամու վրա: Այնտեղ նրա անվան հետ լեգենդներ են հյուսված»,- նշված է հայտարարության մեջ:

 

Լրահոս
0