00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոց Բեռլինում. 95–ամյա վաղեմության վրեժը

© Из архива Армянского музея МосквыСогомон Тейлерян
Согомон Тейлерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան կես դար առաջ, հենց այս օրն է վախճանվել հայ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը։ Հենց նաև է սպանել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին մեկին` Թալեաթ փաշային

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի- Sputnik. 1921թ.-ի մարտի 15-ին Բեռլինում հնչած նշանավոր կրակոցը ցնցել էր համաշխարհային արդարադատությանը։ Թեհլերյանի այդ կրակոցով սպանվել էր երիտթուրքերի կառավարության ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան։ Թեհլերյանը լուծել է իր վրեժը, քանի որ տարիներ առաջ նրա աչքի առաջ կացնահարել էին եղբորը, բռնաբարել քրոջը, սպանել մորը։ Նա ուշաթափվել էր գլխին հասցրած հարվածից, ինչի շնորհիվ էլ ողջ էր մնացել։

Ավելի ուշ նա հիշել է, որ գիշերն արթնացել է իր ծնողների դիակների կողքին։ Շուրջ երեք ամիս թաքնվել է քուրք-ալավիտների մեջ, հետո տեղափոխվել Իրան, այնտեղից էլ` Թիֆլիս, որտեղ փորձել է շարունակել ուսումը Ներսեսյան վարժարանում, բայց չի կարողացել։ Սողոմոնը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ կապ է հաստատել «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների հետ` իր վրեժխնդրության ծրագիրն իրականացնելու համար։

Арут Басмаджян - Sputnik Արմենիա
Թեհլերյանի արարքը փոխեց ամերիկահայ դերասանի կյանքը

Թեհլերյանի առաջին թիրախը դարձել է Թալեաթի գործակալ և դավաճան Հարություն Մկրտչյանը, որի մատնությամբ 1915թ.-ի ապրիլի 24-ին հայ մտավորականության 600 ներկայացուցիչ է ձերբակալվել։

«Նեմեսիս» գործողությունը

Թեհլերյանը երկար որոնումներից հետո որոշել է վրեժխնդիր լինել և այդ նպատակով մեկնել Հյուսիսային Կովկաս` հույս ունենալով գտնել հայ կամավորական ջոկատի հրամանատար Մուրադ Սեբաստացուն, որը զբաղվել է հայ երեխաների որոնմամբ և նրանց գերությունից ազատելով։ Սողոմոնը հիվանդանում է` այդպես էլ չգտնելով Մուրադին։ Բուժումից հետո մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ այդ շրջանում պետք է կայանար երիտթուրքերի նկատմամբ դատավարությունը։

Թեհլերյանն իմանում է, որ ցեղասպանության կազմակերպիչները փախուստի են դիմել և որոշում է գտնել նրանց և վրեժխնդիր լինել։

«Արդեն Փարիզում Թեհլերյանն իր մտադրությունների մասին հաղորդում է պատրիարք, արքեպիսկոպոս Զավեն Եղիյանին և խնդրում օգնել գտնել Թալեաթի թաքստոցը, բայց պատրիարքը մերժում է նրան»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետո զրույցում ասաց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հրատարակության գլխավոր խմբագիր Մարիա Ավագյանը։

Սողոմոնը որոշում է Փարիզից Կովկաս վերադառնալ, երբ նամակ է ստանում իր ազգականուհի Երանուհի Դանիելյանից, որում գրված էր, որ նա անհապաղ մեկնի ԱՄՆ։ Երանուհուն հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցիչը «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնի ղեկավարն է։

Թեհլերյանին աջակցել են նաև գիտության և մշակույթի գործիչներ, այդ թվում` անվանի հայ գրող Ավետիք Իսահակյանը։

Согомон Тейлерян - Sputnik Արմենիա
Հայկական «Յարխուշտա» Թալեաթ փաշայի սպանության վայրում

Պատմական կրակոցը

Թեհլերյանը Թալեաթին փնտրել է մի շարք երկրներում և վերջապես սպանել նրան Բեռլինում 1921թ.-ի մարտի 15-ին։

Թալեաթն ու Թեհլերյանը հանդիպել են դեմառդեմ, և ինչպես պատմում են պատմաբաններից շատերը, Թալեաթն ասես զգացել է, որ եկել է հատուցման ժամը։

Հնչել է կրակոցը, և Թալեաթի անշունչ մարմինը փռվել է գետնին։

Թեհլերյանին ձերբակալել են, իսկ Թալեաթի մարմինը երկար ժամանակ մնացել է փողոցում, որովհետև քաղաքապետարանում ազատ դիակառք չի եղել։

1921թ.-ի հունիսին Բեռլինում Թեհլերյանի դատավարությունը վերածվել է ցեղասպանության կազմակերպիչների`հայ ժողովրդի դահիճների դատի։

 

 

 

 

Լրահոս
0