00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. Բանակցությունները հնարավոր են միայն պայմանավորվածությունների կատարումից հետո

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հետ բանակցությունները հնարավոր են միայն Վիեննայի պայմանավորվածությունները կատարելուց հետո։ Ընդ որում, ԼՂՀ ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, ընդգծել է ԱԺ փոխխոսնակը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են սկսվել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հետո, ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր գերմանացի գործընկեր Էդելգարդ Բուլմահնի հետ հանդիպումից հետո։

«Բանակցությունների վերսկսման համար հարկավոր է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք Վիեննայի հանդիպումից հետո իրենց հայտարարությունների մեջ նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԱԳՆ ղեկավարները», — ասաց Շարմազանովը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս միջադեպի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։

«Դա թույլ կտա հստակ տարբերակել, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը և ով է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մեղավորը», — ասել է Շարմազանովը։

Նա նշել է, որ գերմանական կողմը նույնպես ընդունում է համանախագահների այս առաջարկը։ Նրա խոսքով` Գերմանիան իր հերթին, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, շատ ակտիվ է և նախաձեռնող տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում։

Շարմազանովը հայտնել է, որ նա Բուլմահնին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մանրամասները` նշելով, որ այն ուղեկցվել է ռազմական մի շարք հանցագործություններով. խոշտանգվել են ոչ միայն զինվորականներ, այլև` խաղաղ բնակիչներ:

Նա նշել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, սակայն ընդգծել է, որ Ղարաբաղի ինքնորոշումն այլընտրանք չունի։

 

Լրահոս
0