00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԴԾ գնդապետը շնորհակալություն հայտնեց հայերին համագործակցության համար

© Sputnik / Arpi BeglaryanОфициальный представитель Пограничного управления ФСБ России в Республике Армения Денис Алексеев
Официальный представитель Пограничного управления ФСБ России в Республике Армения  Денис Алексеев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունն անցյալ տարվա ընթացքում ավելի քան 28.5 հազար անցագիր է ձևակերպել։ Փաստաթուղթը հիմնականում տրվում է այն անձանց, ովքեր գյուղատնտեսական գործունեություն վարելու իրավունք ունեն

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը 2016 թվականի մայիսի 24-ի դրությամբ ձևակերպել է ավելի քան 18.5 հազար անցագիր։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում «Սահմանամերձ գոտում անցագրեր հանձնելու խնդրահարույց հարցերը» թեմայով ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Դենիս Ալեքսեևը։

Նրա խոսքով` Հայաստանի բնակչությունը միշտ պետք է զգա, որ սահմանն անվտանգ է, քանի որ այն պահպանում է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։

«Հարկ է նշել, որ անձնակազմի մոտ 2/3-ը Հայաստանի քաղաքացիներ են, և դա բավականին լավ ցուցանիշ է։ Ռուս սահմանապահներին նաև մեծ օգնություն են ցուցաբերում տեղի բնակիչները, կամավորական ջոկատների անդամները, որոնք գործում են մեր վարչության ստորաբաժանումներին կից։ Դրանք այն քաղաքացիներն են, ովքեր անտարբեր չեն պետության անվտանգության նկատմամբ», — ասաց Ալեքսեևը։

Նա նշեց, որ այս տարվա մայիսի 14-ին տեղի բնակչության աջակցությամբ ձերբակալվել է պետական սահմանը խախտած Թուրքիայից եկած Պակիստանի մի բնակիչ։ Դա սահմանապահների և տեղի բնակիչների համագործակցության վառ օրինակ է։

Թե ինչպես են տնտեսություն վարում սահմանամերձ գոտում

Սահմանապահները նաև զբաղվում են սահմանամերձ գոտում տնտեսություն վարելու իրավունքի անցագրերի տրամադրմամբ։

© Sputnik / Arpi BeglaryanՀայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Դենիս Ալեքսեևի ասուլիսը
Брифинг официального представителя Пограничного управления ФСБ России в Республике Армения Дениса Алексеева в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Դենիս Ալեքսեևի ասուլիսը

«Մենք շատ ուշադիր ենք, որպեսզի ռուս սահմանապահներին չմեղադրեն կոռուպցիայի մեջ, քանի որ երբեմն անցագրեր տրամադրող սահմանապահներին մեղադրում են, որ նրանք դրա դիմաց գումար են վերցնում», — նշեց Սահմանապահ վարչության ներկայացուցիչը։

Ալեքսեևը նշեց, որ սահմանապահները փորձում են հասարակությանը հասցնել այն գաղափարը, որ կաշառքի խնդիր գոյություն չունի։

«Հայաստանի հանրապետության օրենսդրական ակտերի հիման վրա անցագրերի տրամադրման կարգ է սահմանվել: Հատուկ ստորաբաժանում է ստեղծվելու, որը զբաղվելու է սահմանամերձ գոտում տնտեսական գործունեություն վարելու իրավունքի անցագրերի տրամադրմամբ», — պարզաբանեց նա։

Վիճակագրություն

Ալեքսեևի խոսքով` 2015 թվականի ընթացքում սահմանային ռեժիմի 11 խախտման դեպք է բացահայտվել, պատասխանատվության է ենթարկվել 20 մարդ։

«Խախտումների դասակարգման երկու խումբ կա. սահմանային ռեժիմի իրավունքի խախտում, որը վերաբերում է այն անձանց, ովքեր գտնվում են սահմանային գոտում, սահմանային ռեժիմի իրավունքի խախտում` շահ ստանալու նպատակով (որս, ձկնորսություն և այլն)։ Երկրորդ խումբը սահմանախախտումների այն դեպքերն են, երբ դա կատարում են հոգեկան խանգարումներ ունեցող, ինչպես նաև ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող անձինք», — ասաց Ալեքսեևը։

Նա նշեց, որ գոյություն ունի սահմանապահ ուղեկալ, որն օրական կարող է մոտ 500 անցագիր տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացող քաղաքացիներին։ Հայաստանի որոշ քաղաքացիներ այդ հատվածում դաշտեր, հողեր և այլ սեփականություն ունեն։

Վարչության տարածք, օպերատիվ հերթապահի տվյալներով, սահմանապահներն ամեն օր մոտ 1500 մարդու են թույլ տալիս անցնել։

«Անցագրերը տրամադրվում են մինչև տարեվերջ։ Գոյություն ունեն խմբակային և անհատական անցագրեր։ Հիմնականում քաղաքացիները ցանկանում են անհատական անցագրեր ստանալ։ Անցյալ տարվա ընթացքում սահմանապահ վարչության ստորաբաժանումները ձևակերպել են 28.5 հազար անցագիր։ Իսկ ընթացիկ տարվա մայիսի 24-ի դրությամբ մենք ձևակերպել ենք ավելի քան 18.5 հազար անցագիր», — ասաց Ալեքսեևը։

Ընդ որում` նա ավելացրեց, որ եթե մարդը կորցնում է իր անցագիրը, նա կարող է նորը ստանալ։ Բոլոր անցագրերը սահմանապահ վարչությունը համաձայնեցնում է Հայաստանի ԱԴԾ-ի հետ։

Զբոսաշրջիկները նույնպես կարող են անցագրեր ստանալ, եթե ապացուցեն, որ նրանք հանգստանալու նպատակ ունեն։

Սահմանափակումներ

Գնդապետի խոսքով` կոնկրետ սահմանափակումներ չկան։ Համապատասխան որոշումով սահմանվել է անձանց շրջանակ, ովքեր կարող են մուտք գործել տվյալ տարածք նույնիսկ առանց անցագրերի։ Սակայն եթե ԱԴԾ-ն որոշակի պահանջներ ունի կոնկրետ քաղաքացու նկատմամբ, նրան կարող են անցագիր չտրամադրել։

Եթե քաղաքացին խախտել է սահմանային ռեժիմի կանոնները, հաջորդ անգամ նրան կմերժեն և անցագիր չեն տրամադրի։ Անցագիր ստանալու իրավունք ունեն նաև այլ երկրների քաղաքացիները, սակայն տարվա ընթացքում անցագիր ստացած անձանց 98 տոկոսը կազմում են Հայաստանի քաղաքացիները։

 

 

 

 

Լրահոս
0