Լրագրող Նունե Սիմոնյանի դատական գործում նոր ներկայացուցիչ ընդգրկվեց

© Sputnik / Андрей Старостин / Անցնել մեդիապահոցСудебный молоток
Судебный молоток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 24-ին կայացավ լրագրող Նունե Սիմոնյանի հայցով դատական հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի-Sputnik. Լրագրող Նունե Սիմոնյանի հայցով դատական հերթական նիստի ընթացքում գործում նոր ներկայացուցիչ ընդգրկվեց։ Գործի նյութերին ծանոթանալու միջնորդություն ներկայացվեց պատասխանող կողմից, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 17-ին։

Նշենք, որ «ԱՐ» հեռուստաընկերության նախկին աշխատակից Նունե Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել նախկին գործատուի դեմ` պահանջելով վերականգնել իրեն նախկին աշխատանքում ու վճարել հարկադիր պարապուրդի դիմաց:

Нуне Симонян - Sputnik Արմենիա
«ԱՐ»–ի սեփականատերը վերցրել է լրագրողի ավտոմեքենան ու նրան ազատել աշխատանքից
Ըստ դատարանում ներկայացված նյութերի` «ԱՐ» հեռուստաընկերության սեփականատերը 2014 թվականի փետրվարին Նունե Սիմոնյանին` որպես լավագույն աշխատողի, 8 միլիոն ՀՀ դրամի փոխառություն է տրամադրել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Հոնդա սերվիս» ընկերությունից ավտոմեքենա ձեռք բերելու համար:

Մեկ տարի անց, սակայն, սեփականատերը պահանջել է վերադարձնել ավտոմեքենան, հրաժարվել դրա դիմաց իր աշխատավարձից ամեն ամիս վճարված ընդհանուր 2.5 մլն դրամից և աշխատանքից ազատվելու դիմում գրել։

 

 

 

Լրահոս
0