00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սխտորը կանխորոշեց հայ նկարչի ճակատագիրը

© Photo : MelosАкоп Акопян
Акоп Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարդ ճակատագրով նկարիչը` Հակոբ Հակոբյանը, մի օր խոստովանել է, որ սովորական սխտորը դրդել է իրեն ստեղծագործել

Անի Լիպարիտյան, Sputnik.

Այսօր հայ ժողովրդի ականավոր որդիներից մեկը` Հակոբ Հակոբյանը, կդառնար 93 տարեկան։ Մի օր Հակոբ Հակոբյանին հարցել են` ի՞նչն է դրդել նրան ստեղծագործել։ Նա, մի քիչ մտածելով, պատասխանել է. «Չեք հավատա, բայց ես «հիվանդացա» արվեստով, երբ մի անգամ սկսեցի ուշադիր զննել սխտորի կառուցվածքը։ Ես կարծես նորովի սկսեցի տեսնել»։

Երկար ուսումնասիրելով սխտորը` նա հասկացավ, որ ձևը և գույնն այնքան ներդաշնակ են և ամբողջական, որ բուռն ցանկություն ունեցավ` վերարտադրել բնության ստեղծածը կտավի վրա։

«Իսկ հետո ես հասկացա, որ իմ զգացած ապրումն էլ հենց արվեստն է։ Ես չգիտեմ, թե ինչ է գույնը, բայց ես գիտեմ սև և սպիտակ գույների ու դրանց երանգների նշանակությունը։ Եթե ես հասկանայի կարմիր գույնի իմաստը, ապա այն նույնպես կօգտագործեի»,- պատմել է Հակոբյանը։

Երկրաչափության արքան

Նկարիչների աշխարհում Հակոբյանին կարելի է անվանել «երկրաչափության արքա», քանի որ նա իր նկարները ստեղծելիս օգտագործել է լեռների, բլուրների եռանկյունիները, ճանապարհների, սյուների ուղիղ գծերը, հորիզոնները, տների քառակուսիները։

© QezhamarՀակոբ Հակոբյանի կտավներից
Картина Акопа Акопяна Натюрморт с чесноком - Sputnik Արմենիա
Հակոբ Հակոբյանի կտավներից

Դիտելով մաեստրոյի նկարները` տպավորություն է ստեղծվում, որ դրանք լի են լռությամբ։ Հնարավոր է` դա պատահական չէ` հաշվի առնելով նրա կենսագրության առանձնահատկությունները։

Հակոբյանը ծնվել է 1923թ.-ի մայիսի 23-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր 1915թ.-ին` փրկվելով Հայոց ցեղասպանությունից։ Փոքրիկ Հակոբը սովորել է Կիպրոսի հայկական դպրոցում, իսկ 1941թ.-ին աշխատանքի է անցել Ալեքսանդրիայի տեքստիլի ֆաբրիկայում, որպեսզի օգնի ընտանիքին։

Երեք տարի անց Հակոբը հայտնվել է Կահիրեում, որտեղ աշխատել է որպես դիզայներ և ընդունվել Կահիրեի Թագավորական բարձրագույն գեղարվեստական ակադեմիա։ 1952թ.-ին նա մեկնել է Փարիզ սովորելու, որտեղ ավարտել է Դե լա Գրանդ Շոմիեր ակադեմիան։ Հակոբյանն Էմիլ կեղծանունով ներկայացրել է իր նկարը Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնում, որը տեղի է ունեցել 1953թ.-ին Բուխարեստում։ Չանցած 9 տարի` Հակոբյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Հակոբյանն ապրել և աշխատել է հայրենիքում, եղել է Երևանում տեղի ունեցող ցուցահանդեսների մշտական այցելուն։ Մաեստրոն կարևորել է սկսնակ նկարիչների աշխատանքները, տարբեր միջոցառումներում մանրամասն ուսումնասիրել երիտասարդ հեղինակների ստեղծագործությունները, որոնք շունչը պահած` սպասել են նրա գնահատականին։

Ինչպես պատմում են ժամանակակիցները, Հակոբյանը քննադատաբար էր մոտենում իր արվեստին և պահանջկոտ էր։ Միաժամանակ նա համբերատար էր շրջապատի նկատմամբ։

Բարդ, բայց հարազատ Հայաստան

Նկարչի համար սկզբից բարդ էր ընկալել Հայաստանը, բայց ավելի ուշ նա բացահայտեց իր Հայաստանը։

«Ճնշող փակվածության և անելանելիության զգացողությունը, որը գերիշխում է իմ եգիպտական ստեղծագործություններում, փոխվեց հայկական բնաշխարհի չբացահայտված աշխարհով»,- պատմել է նկարիչը։

© QezhamarՀակոբ Հակոբյանի կտավներից
Картина Акопа Акопяна  - Sputnik Արմենիա
Հակոբ Հակոբյանի կտավներից

Հակոբյանի «Ոչ ատոմային ռումբին» նկարը, որը ցուցադրվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, արժանացել է Մոսկվայի ուշադրությանը, արդյունքում որոշվել է հայ նկարչին` իր նկարների ցուցահանդեսով ուղարկել Ֆրանսիա։ Նկարն իսկապես պայթյունավտանգ էր։ Կտավի վրա պատկերված է միայն անգլուխ մարդկանց բազմություն։ Իշխանության ներկայացուցիչները հարցրել են Հակոբյանին. «Դու մեզ նկատի ունես, այնպես չէ՞», իսկ նա պատասխանել է. «Ոչ, ինչ եք ասում։ Սա զուտ բնապահպանական թեմա է»։

Իրականում քաղաքական գործիչները հիանալի հասկանում էին, որ կտավի վրա պատկերված են հենց իրենք։

Շռայլ և ըմբոստ` այդպես են հրապարակախոսները կոչել Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանին։ «Ճանապարհի վերջը» նկարը ներկայացված է եղել «Սոթբիս» աճուրդի տան մարտ ամսի ցուցահանդես-վաճառքի ժամանակ։ Նկարիչն արդեն չի տեսել իր այդ հաղթանակը. նա կյանքից հեռացել է 2013թ.-ի մարտի 8-ին` 89 տարեկանում։

 

 

Լրահոս
0