Վիկ Դարչինյանը հայերին կոչ արեց արձակուրդն անցկացնել Արցախում

© Dailytelegraph / Вик Дарчинян
Вик Дарчинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դարչինյանը պատրաստվում է նաև դիրքեր գնալ, հանդիպել զինվորների հետ ու քաջալերել նրանց

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը հայերին կոչ է արել արձակուրդն անցկացնել Արցախում, հայտնում է «Արցախպրեսը»։

Դարչինյանը նշել է, որ շուրջ երկու տասնամյակ Ստեփանակերտում չի եղել և շատ ուրախ է, որ հնարավորություն է ընձեռվել Արցախ այցելել և հաճելի ժամանակ անցկացնել:

«Ինձ ընդունել է Արցախի նախագահը, վարչապետը. շատ ջերմ հանդիպումներ են եղել, շատ շնորհակալ եմ: Պատրաստվում եմ նաև դիրքեր գնալ, հանդիպել մեր զինվորների հետ, քաջալերել նրանց»,- ասաց Դարչինյանը։

Բռնցքամարտիկը հավելել է, որ շատ տպավորված է արցախյան այցելությամբ:

«Իրոք, հրաշք տեղ է, անհնար է չհիանալ Արցախի բնությամբ, տեսարժան վայրերով: Ու քանի որ ամառային արձակուրդների շրջանն է բացվում, ուզում եմ կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին` իրենց արձակուրդների մի մասն անպայման անցկացնել Արցախում: Բացի այն, որ լիարժեք կհանգստանան ու հաճույք կստանան, դրանով նաև թշնամուն ցույց կտան, թե ովքեր են Արցախի իրական տերերը»,- ասաց Դարչինյանը:

Այն հարցին, թե մոտակա ժամանակներս կա՞ պլանավորված մենամարտ, Դարչինյանը պատասխանեց, որ հուլիսին աշխարհի չեմպիոնի համար մենամարտ ունի:

«Արցախի այցից հետո մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու մենամարտի համար նախապատրաստական պարապմունքները»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Նշենք, որ այս կապակցությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է #‎ԵկԱրցախ հեշթեգը։

 

 

Լրահոս
0