00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապի նախարարը հերքել է իր մասնակցությունը աղմուկ բարձրացրած միջադեպին

© Sputnik / Asatur YesayantsМинистр транспорта и связи Армении Гагик Бегларян
Министр транспорта и связи Армении Гагик Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի 16-ին կապի և տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության փաստի առթիվ քրեական գործի շրջանակներում 4 անձ կալանավորված է

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և չունի որևէ առնչություն այն միջադեպի հետ, որի մասին տեղեկատվություն է տարածվել լրատվամիջոցներով և որի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից։

«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Министр транспорта и связи Армении Гагик Бегларян - Sputnik Արմենիա
«ՀԺ». Ձերբակալվել են տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում մայիսի 16-ին Կապի և տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության փաստի առթիվ քրեական գործի շրջանակներում 4 անձ կալանավորված է, 1-ը` ձերբակալված, ևս մեկին ձերբակալելու որոշում է կայացվել` ձեռք բերված ապացույցների հիման վրա:

ԶԼՄ–ները նշում էին, որ ձերբակալվածները ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են եղել։

Լրահոս
0