00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

UWC Dilijan College-ը դարձել է FIABCI Prix d’Excellence-ի մրցանակակիր

© Sputnik / Asatur YesayantsМеждународная школа Дилижана
Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
UWC Dilijan College-ը դարձել է համաշխարհային զարգացման նախագծերի «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «FIABCI World Prix d'Excellence Awards 2016» մրցույթի Public Infrastructure անվանակարգում UWC Dilijan College —ը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում են Դիլիջանի քոլեջի հիմնադիր IDEA հիմնադրամից։

Ըստ հաղորդման` UWC Dilijan College-ն ԱՊՀ երկրներից առաջին նախագիծն է, որը միջազգային նման հեղինակավոր փորձագիտական հանրության կողմից նման բարձր գնահատականի է արժանացել: Մրցույթի հաղթողները հայտարարվել են նախօրեին` Պանամայի «FIABCI World Prix d'Excellence Awards 2016» արարողության ժամանակ:

Международная школа-пансион UWC Dilijan College - Sputnik Արմենիա
Դիվանագիտական դեսանտ` UWC Դիլիջան քոլեջում
«FIABCI World Prix d'Excellence Awards»-ի ժյուրիի անդամները նախագծերը գնահատում են Public Infrastructure-ի մի քանի չափանիշներով՝ ճարտարապետություն, կառուցապատման նախագծի և շինարարության օբյեկտի կոնցեպցիայի մշակման որակ, էներգաարդյունավետության և էկոլոգիական լուծումների կիրառություն: Այդ անվանակարգում օբյեկտների գնահատման գլխավոր չափորոշիչներից մեկը տվյալ նախագծի ազդեցությունն է տեղական ենթակառուցվածքների և առհասարակ տարածաշրջանի զարգացման վրա:

«UWC Dilijan College-ը տեղակայված է Հայաստանի լեռնային շրջանում` Դիլիջանի ազգային պարկի հարեւանությամբ, հետևաբար համալիրի նախագծման և շինարարական աշխատանքների փուլում RD Group հոլդինգը հատուկ ուշադրություն է հատկացրել «կանաչ» տեխնոլոգիաների ներդրման ու շրջակա միջավայրին համալիրի «սահուն» ինտեգրացիային»,- ասված է հաղորդագրությունում:

Որպես հարդարման նյութեր՝ օգտագործվել են հայկական բնական տուֆն ու տեղական քարը, իսկ հիմնական դպրոցի երեսապատման համար կիրառվել են էկո-տեխնոլոգիաներ՝ «կանաչ» պատեր և տանիք: Նախագծով նախատեսվել է ստեղծել, ընդհանուր առմամբ, 4750 քմ «կանաչ» տանիք և 1500 քմ «կանաչ» պատեր՝ տեղի բույսերի միջոցով:

UWC Dilijan College —ի շինարարությունը Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանի վերածնման կատալիզատոր դարձավ և հնարավորություն տվեց նոր ներդրումների՝ քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով: Դպրոցը դարձավ քաղաքի զարգացման խարսխային նախագիծ, որը նպաստում է տեղի բնակչության ձեռնարկատիրական և սոցիալական ակտիվության աճին, ինչպես նաև քաղաքը հրապուրիչ է դարձնում նոր ներդրողների համար:

RD Group հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ, UWC Dilijan College-ի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը նշեց, որ իրենք հպարտանում են համաշխարհային FIABCI World Prix d'Excellence Awards մրցույթի կողմից UWC Dilijan College-ին տված նման բարձր գնահատականով: Մարդկային հնարավորություններին ուղղված ներդրումներն այսօր առաջին պլանում են, երիտասարդ սերունդն, առավել քան երբևէ, ճարտարապետների, կառուցապատողների ու քաղաքաշինարարների ուշադրության կենտրոնում է:

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյան. Եթե վերնախավի ներկայացուցիչ ես, պետք է պատասխանատվության զգացում ունենաս
Ադիբեկյանի խոսքով` ուսանողների ներդաշնակ զարգացման և կրթություն ստանալու համար ստեղծվում են հնարավորինս հարմարավետ միջավայրեր, կառուցվում են ամենաառաջադեմ շինությունները: Խնդրով առավել արդյունավետ զբաղվում են նորարարական նախագծերը, ինչպիսին UWC Dilijan College-ն է։

«Դիլիջանի քոլեջը ձևավորում է կրթություն ստանալու և շրջակա միջավայրի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար նպաստավոր պայմաններ: Ավելին, միջազգային դպրոցի հայտնվելը Դիլիջանում շրջանի վերածնման, քաղաքային հարմարավետ միջավայրի ստեղծման, կյանքի որակի բարելավման եւ բնակիչներին՝ քաղաքը բարեփոխելու գործում ներգրավելու առաջին քայլը դարձավ»,- նշեց Ադիբեկյանը։

Գործընկեր-հիմնադիր, UWC Dilijan քոլեջի գործընկեր-հիմնադիրների խորհրդի նախագահ, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը նկատում է, որ դեռևս քոլեջի մասնաշենքի նախագծման փուլում էներգախնայող առաջադեմ տեխնոլոգիաների ու էկոլոգիական նյութերի օգտագործումն իրենց համար սկզբունքային էր։

«Կարևոր է, որ կառուցված շենքերը ներդաշնակորեն հարմարվել են լանդշաֆտին, անվնաս են բնության համար և էսթետիկ են: Այս հարցում մեծ ավանդ ունեն նախագիծը մշակող ճարտարապետները՝ Tim FlynnArchitects-ի եւ RD Group-ի թիմից: Քոլեջն իր շուրջը ձևավորում է մի ամբողջ էկոհամակարգ, նոր միտում է հաղորդում քաղաքաշինությանը և շնորհիվ իր ճարտարապետական կոնցեպցիայի՝ օգնում է ուսանողներին և տեղի բնակիչներին` պատասխանատու լինել շրջակա միջավայրի համար»,- նշեց Վարդանյանը:

UWC Dilijan College-ը բարերար Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնեբենդի և նրանց գործընկերների համատեղ նախագիծն է: Դպրոցի ճարտարապետական կոնցեպցիան մշակել է բրիտանական Tim Flynn Architects գրասենյակը: Որպես նախագծի կառուցապատող` հանդես է եկել միջազգային RD Group հոլդինգը:

2015 թվականը UWC Dilijan College-ի համար նշանավորվեց IGRA Green Roof Leadership Awards-ի մրցանակով՝ «Միտում թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և հաղթող ճանաչվեց International Property Awards —ի եվրոպական փուլում՝ «Public ServicesDevelopment» անվանակարգում: Բացի այդ՝ UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է՝ արտոնագրված BREEAM էկոլոգիական շինարարության չափանիշներով:

 

Լրահոս
0