Երևանի փողոցների երթևեկության փոփոխություն կկատարվի

© Sputnik / Asatur Yesayants / Дорога. Машины
Дорога. Машины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների երթևեկության փոփոխություն կկատարվի մայիսի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի- Sputnik. Մայիսի 28-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ այսուհետ նշված խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:

Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

 

Լրահոս
0