«Շառլ Ազնավուր» գրական մրցանակը հանձնվեց «Օտարուհուն»

© страница 100lives в FacebookШарль Азнавур в Ереване
Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեծ շանսոնիեի անվան մրցանակը շնորհվում է հայկական թեմաներին նվիրված ստեղծագործության, այս տարի դրան հավակնում էր հինգ գրող

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. «Շառլ Ազնավուր» գրական մրցանակը հանձնվեց Վալերի Թորանյանի «Օտարուհին» ստեղծագործությանը, հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում անելով Նոր Հառաջ պարբերականին:

2016-ի մրցանակն ուներ հինգ հավակնորդ՝ Հելեն Քեոսեյան («L'Arménie au cœur de la Mémoire»-Éditions du Rocher), Վալերի Թորանյան («l'Étrangère»- Flammarion), Միշել Մարյան («Le Gռnocide Armռnienե-Albin Michel), Վենսան Տյուքլեռ («La France face au Génocide des Arméniens»-Fayard) և Կայա Կեռյան («L'Arménienne»- XO Éditions):

Концерт Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Ազնավուրը Ազնավուրի մասին. Մեծ շանսոնիեն 92 տարեկան է
Ամենաշատ ձայներ հավաքեց Վալերի Թորանյանի «Օտարուհին» ստեղծագործությունը: Մրցանակը հաղթողին հանձնեց նահանգային խորհրդի նախագահ Մարթին Վասալը՝ փոխանցելով նաև Շառլ Ազնավուրի շնորհավորանքները:

2015թ.–ին լույս ընծայված Թորանյանի «Օտարուհին» վեպը պատմում է մի փոքրիկ փարիզուհու մասին, որ ծնվել է Ֆրանսիայում «փառավոր երեսնամյակի» տարիներին՝ հայ հորից, որը շատ վաղ է հեռացել կյանքից, և ֆրանսուհի մորից, որը հայ իրականության հակապատկերն է:

Ֆրանս-հայկական գրքի փառատոնի շրջանակում որոշված էր մրցանակը շնորհել գրքի, որը նվիրված կլինի հայկական թեմաներին: Մրցանակի գաղափարը Մարսելի 9-րդ և 10-րդ թաղապետի կցորդ և Էքս-Մարսել-Փրովանս Մետրոպոլիտենի խորհրդական Ռիչարդ Ֆինդիկյանն է:

 

Լրահոս
0