Օհանյան. «Ամերիկացիների հետ համագործակցությունը պլանային բնույթ է կրում»

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցамериканский флаг, посольство США
американский флаг, посольство США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ (Բեն) Հոդջեսի և ԱՄՆ Կանզաս նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պլանային բնույթ է կրում, լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ամերիկյան պատվիրակության այցը։

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը հայտնել էր, որ գեներալ-լեյտենանտ Հոդջեսի և Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները դեսպանի և պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ Հայաստան են ժամանել, որպեսզի Հայաստանի պաշտպանության նախարարության գործընկերների հետ քննարկեն ոչ միայն զինվորականների միջև առկա հարաբերությունները, այլև դրանց ընդլայնման հեռանկարները։

«Մեր համագործակցությունը պլանային բնույթ է կրում, հանդիպումներն անցկացվում են ամեն տարի։ Համագործակցության շրջանակում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Հայաստանը համագործակցում է ոչ միայն ԱՄՆ-ի հետ, այլև մյուս երկրների հետ առկա կառույցների` ՀԱՊԿ, ՆԱՏՕ շրջանակում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով», — ասաց Օհանյանը։

ԱՄՆ զինվորականների և դիվանագետների պատվիրակությունը հայ գործընկերների հետ բանակցություններ է անցկացրել մայիսի 23-ին։

 

 

Լրահոս
0