Մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը

© Sputnik / Асатур ЕсаянцПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է վերջին երկու օրվա օպերատիվ իրավիճակը։ Ամփոփագրում նշված է հանրապետությունում գրանցված ավազակային հարձակումների, գողությունների, մարմնական վնաս հասցնելու և ՃՏՊ–ների դեպքերի ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:

Բացահայտվել է գողության և խարդախության` 9-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս
0