Գասպարյան. «Ոստիկանացված պետության մասին խոսում են ոստիկանությունից վախեցողները»

© Sputnik / Давид ГалстянНачальник Полиции Армении Владимир Гаспарян
Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնեց, որ ոստիկանների թիվը գաղտնի պահելն իրենից կախված չէ

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանում ոստիկանացված պետության առկայության հարցը բարձրացնում են նրանք, ովքեր պատճառներ ունեն վախենալու իրավապահ մարմիններին, Սարդարապատում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել մարդիկ, որոնք սարսափելու տեղ ունեն ոստիկանությունից: Իսկ դուք չեք համարո՞ւմ, որ ոստիկանը առավոտից առավոտ ծառայում է, օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին: Եթե դա ոստիկանական պետություն է, ես այդ ոստիկանական պետության կողմնակիցն եմ», — ասաց Գասպարյանը:

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է ոստիկանների թիվը գաղտնի պահվում, նա նշեց, որ դա ոստիկանապետից կախված չէ:

«Այդ օրենքը ժամանակին ընդունել են պատգամավորները, որոնք այդ հարցը բարձրացնում են», — ասաց Գասպարյանը:

Խոսելով լրագրողներն վիրավորելու մասին՝ Գասպարյանը նշեց, որ ոչ մեկին չի վիրավորել:

«Ես լրագրողին չեմ վիրավորել, ընկալման խնդիրներ են», — ասաց Գասպարյանը:

Լրագրողի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել Ծիծեռնակաբերդում: Ոստիկանապետը լրագրողին ասել էր, որ նրա մեջ կին չի տեսնում:

 

Լրահոս
0