00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոնաբենդ. «Դիլիջանում կա այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չկա»

© фонд IDeAВероника Зонабенд
Вероника Зонабенд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի 28-ին UWC Դիլիջան միջազգային դպրոցում ուսման ավարտը նշեցին առաջին շրջանավարտները. աշխարհի 48 երկրի 95 աշակերտ հրաժեշտ տվեց դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Շրջանավարտները հարազատ դպրոցին հրաժեշտ էին տալիս արցունքոտ աչքերով: Նրանցից յուրաքանչյուրը նշում էր՝ Հայաստանը փոխեց ինձ ու իմ կյանքը:

Տխուր էին նաև բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնած դպրոցի մանկավարժներն ու դպրոցների տնօրենները:

Յուրաքանչյուր հարկի նախասրահում կարելի էր հանդիպել միմյանց հրաժեշտ տվող աղջիկների ու տղաների, ծնողների ու դասախոսների, դոնորների ու ընկերների:

Առաջին «Վերջին զանգը» UWC Դիլիջանում նշվեց համերգային ծրագրով և առաջին կուրսեցիների պատրաստած նվերներով:

Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
UWC Dilijan College-ը դարձել է FIABCI Prix d’Excellence-ի մրցանակակիր

Beginnings («Սկիզբ») անվանումը կրող արարողությունը բացեց դպրոցի տնօրեն Ջոն Պադդիֆուտը, որն իր խոսքում նշեց Նելսոն Մանդելայի և այլ հայտնիների օրինակները:

«Նրանք չգիտեին, թե ինչ է նրանց սպասվում ապագայում: Դեպի ապագա էին գնում՝ հավատալով ապագային»,- ասաց Պադդիֆուտը և ավելացրեց, որ իր աշակերտներն էլ առաջ շարժվեն առանց վախենալու ու սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատով:

Պադդիֆուտի խոսքով` պետք է հասկանալ՝ երբ է պետք գնալ հոսանքին հակառակ և երբ է պետք շարժվել հոսանքին զուգահեռ: Այս կապակցությամբ նա նշեց մարդկության պատմության մեջ առաջին՝ Հայոց ցեղասպանությունը օրինակը:

«Ցեղասպանությունն իրագործվեց այն պատճառով, որ այդ մարդկանց հրամայել էին, և նրանք հնազանդվեցին՝ կարծելով, որ բարի գործ են անում: Նույնը եղավ նաև Հոլոքոստի դեպքում»,- նշեց Պադդիֆուտը:

Международная школа-пансион UWC Dilijan College - Sputnik Արմենիա
Ալեքսանդրա Կասիմովայի հայկական աշխարհը

Հրաժեշտը հուզիչ էր նաև Ռուբեն Վարդանյանի կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի համար, որը UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրն է ու կառավարիչների խորհրդի նախագահը:

«Սա առաջին արդյունքն է, որը լի է թե՛ ուրախությամբ, թե՛ որոշակի տխրությամբ, քանի որ հեռանում են առաջին աշակերտները: Կար ընտանիք, ու հիմա այդ ընտանիքի անդամները հեռանում են: Հուսով եմ, որ այդ կապը չի խզվի, որ Հայաստանը նրանց համար տուն է դարձել: Նրանք հավանաբար կցանկանան այստեղ բերել իրենց ընկերներին, հետո նաև՝ իրենց երեխաներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զոնաբենդը:

Նրա խոսքով` երեխաների ավարտական երեկոյին ժամանած ծնողներն այնքան ոգևորված են, որ շատերն արդեն իրենց բիզնեսն են հիմնել, իսկ ոմանք էլ պատրաստվում են բիզնես սկսել Հայաստանում:

Վերոնիկան կարծում է, որ դպրոցը կենդանի գործընթաց է և իր առաջին փուլը հաջողությամբ է հաղթահարել, սակայն որպեսզի դպրոցն իր հստակ բնավորությունը ձեռք բերի, տասը տարի է պետք:

«Մեր շրջանավարտների 20%-ն արդեն լավագույն 10 բուհերն են ընդունվել, ինչը վկայում է, որ մեր մշակած մոդելը պահանջված է»,- նշեց Զոնաբենդը:

Նրա խոսքով` ամենադժվար գործն անվստահությունը հաղթահարելն էր, ապացուցել, որ անհավանականն իրականանալի է, քանի որ UWC մոդելը բավական արտասովոր է և բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել:

«Մի շարք հայկական կազմակերպություններ ասում էին՝ ինչու՞ պետք է այստեղ օտարերկրացիներ սովորեն, և ինչու՞ եք դուք ձեր գումարները ծախսում օտարների վրա: Ռուսաստանում շատ էին սնահավատները, ասում էին՝ ընդհանրապես ո՞վ կգա Հայաստանում սովորելու»,- խոստովանեց Զոնաբենդը:

Նա նշեց, որ այսօր իսկապես հպարտությամբ կարելի է հայտարարել՝ UWC-ն ու առաջին շրջանավարտները ցրեցին այդ կասկածները և ապացուցեցին, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարելի է սովորել, իսկ Դիլիջանում կա այն, ինչ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկա:

Международная школа-пансион UWC Dilijan College - Sputnik Արմենիա
Դիվանագիտական դեսանտ` UWC Դիլիջան քոլեջում

UWC Դիլիջան քոլեջը բարերար Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնեբենդի և նրանց գործընկերների համատեղ նախագիծն է: Դպրոցի ճարտարապետական կոնցեպցիան մշակել է բրիտանական Tim Flynn Architects գրասենյակը: Որպես նախագծի կառուցապատող` հանդես է եկել միջազգային RD Group հոլդինգը:

2015 թվականը UWC Դիլիջան քոլեջի համար նշանավորվեց IGRA Green Roof Leadership Awards-ի մրցանակով՝ «Միտում թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և հաղթող ճանաչվեց International Property Awards-ի եվրոպական փուլում՝ «Public ServicesDevelopment» անվանակարգում: Բացի այդ՝ UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է՝ արտոնագրված BREEAM էկոլոգիական շինարարության չափանիշներով:

Լրահոս
0