Դավիթ Ավանեսյանը պաշտպանեց Աշխարհի չեմպիոնի տիտղոսը

© allboxingԴավիթ Ավանեսյան
Դավիթ Ավանեսյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը հաղթեց ամերիկացի Շեյլ Մոսլիին

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Դավիթ Ավանեսյանը Շեյլ Մոսլիին հաղթեց WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մղվող պայքարում:

Շաբաթ օրը Գլենդելում կայացած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Դավիթ Ավանեսյանը:

27-ամյա բռցքամարտիկի համար սա պրոֆեսիոնալ ռինգում ունեցած 22-րդ հաղթանակն էր: Առայժմ նա ընդամենը մեկ պարտություն ու մեկ ոչ-ոքի է գրանցել: 44-ամյա Մոսլին իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 49 հաղթանակ, 10 պարտություն և մեկ ոչ-ոքի:

Լրահոս
0