Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

© armnocՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյան
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքեց 14,300 միավոր և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն է:

Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:

Լրահոս
0