Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա

© Sputnik / Asatur Yesayants / Сборная Армении по футболу
Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքում է այդ լուրը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս-Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գտնվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։

«Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ մայիսի 29-ին Լոս-Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում կայացավ Հայաստան-Գվատեմալա ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Գվատեմալայի ընտրանուն 7:1 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

 

Լրահոս
0