Թե ինչպես է գորիլան քարշ տալիս երեք տարեկան երեխային (տեսանյութ)

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոց150-летний юбилей Московского зоопарка
150-летний юбилей Московского зоопарка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ–ի կենդանաբական այգում սպանել են գորիլային, որն իր տարածքում հայտնված երեխային քարշ է տվել ջրի միջով, և կենդանաբական այգու աշխատակիցները համարել են, որ փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում հազարավոր ամերիկացիներ պահանջում են պատժել երեխայի ծնողներին, որոնց մեղքով սպանել են կենդանաբանական այգում բնակվող գորիլային։

Ավելի քան 14.000 մարդ ստորագրել է խնդրագիրը, որը պահանջում է պատժել այն երեխայի ծնողներին, որն ընկել էր գորիլայի վանդակը, ինչի պատճառով ամերիկյան Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել սպանել կենդանուն:

«Մենք ուզում ենք, որ այդ ծնողներին  պատասխանատվության ենթարկեն՝ վերահսկողության բացակայության և անփութության համար, որը հանգեցրել է Հարամբեի մահվանը: Մենք ակտիվորեն կոչ ենք անում ուսումնասիրել երեխայի ընտանեկան կարգավիճակը, որպեսզի պաշտպանենք նրա եղբայրներին կամ քույրերին հետագա միջադեպերից, որոնք կապված են ծնողների անփութության հետ»,- ասվում է խնդրագրում, որը հրապարակվել է www.change.org. կայքում:

Пражский зоопарк - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի կենդաբանական այգում գորիլայի են սպանել

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված են եղել սպանել Հարամբե անունով գորիլային, երբ 3-ամյա երեխան հայտնվել է կենդանու տարածքում:

Ականատեսների խոսքով` կենդանին ճչացող երեխային մի քանի մետր քարշ է տվել, ու աշխատակիցները սպանել են գորիլային երեխայի ընկնելուց 10 րոպե անց: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտաբար նա կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել:

Լրահոս
0