Իրաքում ահաբեկիչները գնդակահարել են «Ռեալի» երկրպագուներին

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցБагдад.
Багдад. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրաքի Բաակուբա քաղաքում ահաբեկչական հարձակման զոհ են դարձել «Ռեալի» երկրպագուները։ Ահաբեկիչներին հաջողվել է փախչել

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Իրաքում ահաբեկիչները ներխուժել են այն տարածք, որտեղ մադրիդյան «Ռեալ» ակումբի երկրպագուները դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, և անկանոն կրակ են բացել: Այս մասին հայտնում է Р-Спорт-ը` հղում անելով As-ին։

Դեպքը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող Բաակուբա քաղաքում։ 12 մարդ զոհվել է, ութը` վնասվածքներ ստացել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Մահացածները 18-30 տարեկան են։

Հարձակվողներին հաջողվել է փախչել: Երկրի իշխանությունը համոզված է, որ սա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրն է։

Նշենք, որ շաբաթ օրը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ռեալի» ու «Ատլետիկոյի» մրցավեճն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով։

 

Լրահոս
0