00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
13:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցիոլոգ. «Մեծ պաշտոնի եկողը պետք է ունևոր ու կուշտ լինի»

© Photo : Unsplash / Bermix StudioКоррупция
Коррупция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոռուպցիան արմատախիլ անելու մեխանիզմների ու մեր երկրում գործող կոռուպցիոն երևույթների մասին են խոսել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Եթե մարդը գալիս է պաշտոն զբաղեցնելու, դրան զուգահեռ ընտանիքի միակ կերակրողն է, ունի հիվանդ ծնողներ, բուհում սովորող ուսանող, ապա կամա, թե ակամա նա կաշառակեր է դառնում, համոզված է Ահարոն Ադիբեկյանը։

«Ուրեմն պետք է լինի ֆիլտր, որը կարողանա զտել պոտենցիալ կաշառակերի մուտքը դեպի կառավարման կառույցներ։ Ով գալիս է մեծ պաշտոնի, պետք է լինի ունևոր, կուշտ լինի։ Ինչու՞ Քենեդուն սիրով ընդունեցին։ Որովհետև ընտանիքը հարուստ էր, ունեցվածք ուներ»,- ասաց սոցիոլոգը։

Նրա կարծիքով` կոռուպցիան յուրահատուկ կերպով զարգանում ու արմատներ է գցում հատկապես աղքատ երկրներում։ Իսկ Հայաստանը նա դասում է հենց այդ երկրների շարքը։ Ամենակոռումպացված ոլորտներից մեկը, ըստ նրա, առողջապահությունն է։

«Կինս հիվանդ էր։ Նրան տարանք հիվանդանոց։ Բժիշկը կես ժամում մոտ 20 հիվանդություն ախտորոշեց, որոնց մեծ մասը միայն ինքն է կարողանում բուժել»,-ասաց նա` բազմակետեր դնելով, որովհետև դրանք ավելի քան խոսուն են։

Ասվածը հավելում է նաև մեկ այլ օրինակով` Ռուսաստանում վերջերս կինը դատի է տվել իր բժշկին, քանի որ 2 տարի շարունակ նա բուժել է մի հիվանդություն, որը գոյություն չի ունեցել։

© Sputnik / Gohar SargsyanՍոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը
Агарон Адибекян и Александр Амарян - Sputnik Արմենիա
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը

Ալեքսանդր Ամարյանի ուսումնասիրությամբ էլ ամենակոռումպացված ոլորտն արդարադատությունն է։ Նա հատուկ ընդգծեց, որ կաշառակերությունն ապացուցելը հայաստանյան պայմաններում դժվար է, քանի որ օրենքները միանշանակ չեն։

«Ես կարող եմ գալ ու ասել` պարոն Ադիբեկյան, այս փողը վերցրեք, պահեք ձեզ մոտ, նա պահի սեյֆում, հետևիցս մտնեն ու ասեն` դու կաշառք ես վերցրել։ Դե արի ու ապացուցի հակառակը։ Հետաքրքիր է, որ Հայաստանում բացահայտվում են կաշառակերության ցածր գումարներով դեպքերը։ Մինչև այսօր չեմ տեսել կաշառքը 10 հազար դոլարից ավելի լինի։ Հիմնականում` 30,40, 50 հազար դրամ»,-ասաց Ամարյանը։

Նա ահազանգում է` մի շարք երկրներ կան, որոնց ձեռնտու է կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում։ Օրեր առաջ Ամարյանը կարդացել է ԱՄՆ հատուկ հետախուզության նախկին աշխատակցի հուշագրությունները, թե ինչ գործողություններ են իրականացրել Հարավսլավիայում և Սլովենիայում 90-ական թվականներին։

«Մի քանի միլիոն դոլար են տվել ՀԿ-ներին, քաղաքական գործիչներին, պետական մարմիններին կաշառելու համար։ Եթե կաշառակերությունը վերանա, նրանց համար Հայաստանում աշխատելը դժվար կլինի։ Հայաստանում ամենամեծ գումարները գալիս են ընտրությունների ժամանակ»,- ավելացրեց նա։

Երկու բանախոսներն էլ համակարծիք են` ամենալավ աշխատողը պետռեգիստրն է, հետո` ոստիկանությունը։ Շատ ժամանակ «աշխատում» են կրթական ցածր ցենզ ունեցող մարդկանց վրա։ Այնինչ արտասահմանյան շատ երկրներում ցանկացած խնդրի ժամանակ մարդիկ զանգահարում են իրենց փաստաբաններին։ Հայաստանում այս հարցը պատին է դեմ առնում, քանի որ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում դժվար է պատկերացնել հարցի այդօրինակ լուծումը։

 

Լրահոս
0