31.05, 14:00 Հարությունյանի անվան բացառիկ քառյակի մամուլի ասուլիսը

© PanoramaՀարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակ
Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկազմակերպվի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի ասուլիսը

Քառյակը 6 համերգ է ունեցել Չինաստանի 6 քաղաքում և ջերմ ընդունելության արժանացել։ Համերգների ընթացքում ներկայացվել են Բախի, Մոցարտի, Բիզեի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռախմանինովի, Խաչատրյանի և Հարությունյանի հանրահայտ ստեղծագործությունները։

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է։ Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 28-ին, սակայն արդեն մեծ համբավ է ձեռք բերել։

Քառյակը մայիսին թողարկել է իր անդրանիկ ձայնասկավառակը, որը նույնպես կներկայացվի ասուլիսի ընթացքում։

Հյուրախաղերի մասին իրենց տպավորությունների և առաջիկա ծրագրերի մասին կպատմեն մամուլի ասուլիսի մասնակիցները։

Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ)։

Հավատարմագրում

Հասմիկ Սերգեյի Սահակյան

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար

Հեռ.` +374 (10) 60-0130

Բջջ.` +374 (94) 18-3377

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

 

Լրահոս
0