00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

UWC-ի շրջանավարտներ. Դիլիջանի դպրոցը մեզ համար բացեց նոր աշխարհ և Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsМеждународная школа Дилижана
Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուրջ 100 աշակերտ ավարտեց UWC Dilijan–ի դպրոցը և հրաժեշտ տվեց հարազատ դարձած կամպուսին։ Ինչո՞վ է այդքան հրապուրում այս քոլեջը 63 երկրների ուսանողներին, պարզել է Sputnik Արմենիան։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Դիլիջանի լեռնային բնության մեջ, բազմաթիվ ծառերով շրջապատված` գտնվում է UWC Dilijan միջազգային քոլեջը։ Բազմազգ դպրոցը բացվել է 2014 թվականին, և այս տարի հրաժեշտ է տվել իր առաջին շրջանավարտներին։

Բազմազգ UWC Դիլիջան

Դպրոցի աշակերտներից մեկը Սեբաստիան Բելաբելիզիան է, ով այստեղ սովորելու է եկել հեռավոր Գանայից (Արևմտյան Աֆրիկա) և զարմացած է Դիլիջանի բնակիչների ընկերասիրությամբ։ Այսօր Սեբաստիանը սովորում է առաջին կուրսում և ավարտելուց հետո նախատեսում է մեկնել ԱՄՆ սովորելու։ Նա ցանկանում է ինժեներ դառնալ և վերադառնալ հայրենիք։

«Դիլիջանը շատ բան փոխեց իմ մեջ։ Ես այն եզակի աֆրիկացիներից էի, ով ընկավ միանգամայն այլ միջավայր։ Օգնում էր տեղի բնակչության ընկերասիրությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սեբաստիանը։

Հարևան Վրաստանից Դիլիջան է եկել սովորելու Սաշա Չխեիձեն։ Նա Սեբաստիանի պես առաջին կուրսում է սովորում, սակայն նախատեսում է Անգլիա մեկնել սովորելու։

«Մինչ այդ ես երբեք չէի եղել Հայաստանում, և ամեն ինչից զարմացել էի։ Այստեղ ես հասկացա, որ ոչինչ չգիտեի հարևան Հայաստանի մասին, թեև միշտ ապրել եմ 4 ժամվա հեռավորության վրա», — խոստովանեց Սաշան։

UWC դպրոցը համարվում է մի վայր, որտեղ իրականանում են երազանքները, և սկիզբ է դրվում հետագա զարգացման համար։

Մուրմանսկից ժամանած UWC շրջանավարտ Ելենա Վասիլևային գրավել է փորձառական կրթության փորձը։ Նա կարծում է, որ հենց այս դպրոցն է իրեն շատ բան տվել և դռներ բացել դեպի «պայծառ ապագա»։

«Քոլեջի, այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ ես ընդունվեցի Լոնդոնի համալսարանական քոլեջ։ Դպրոցն ինձ սովորեցրեց հավատալ ինձ, սեփական ուժերիս և նրան, որ ցանկացած իրավիճակում արդյունքն անպայման դրական է լինելու», — ասաց Ելենան։

Ալինա Խաչատրյանը Մասիսից ավարտել է քոլեջը Ելենայի հետ և ընդունվել Էդինբուրգի (Մեծ Բրիտանիա) համալսարան։ Նա խոստովանում է, որ քոլեջն իրեն բացի ընկերներից` գիտելիքների մեծ պաշար է տվել։

Международная школа-пансион UWC Dilijan College - Sputnik Արմենիա
Դիվանագիտական դեսանտ` UWC Դիլիջան քոլեջում
«Ես այնպիսի կրթություն եմ ստացել, որի մասին շատերը կարող են միայն երազել, և որի մասին ինքս երեք տարի առաջ նույնիսկ երազել չէի կարող», — ասաց Ալինան, ով ցանկանում է բժիշկ-նյարդաբան դառնալ։ Ալինայի համար ամենադժվարն առաջին անգամ ծնողներից հեռու գտնվել էր։

Անի Գևորգյանը ծնվել է Երևանում և իր համակուրսեցիների պես գերազանց ավարտել դպրոցը։ Նա խոստովանում է, որ ամենադժվարն այս երկու տարվա ընթացքում սովորելն է եղել, սակայն գործադրած ջանքերի շնորհիվ նա ընդունվել է Լոնդոնի Թագավորական քոլեջի միջազգային հարաբերություններ բաժին։ Աղջիկը ցանկանում է ապագայում Հայաստանում UWC դպրոցի ձևաչափով համալսարան բացել։

Ի՞նչ է UWC-ը

Դիլիջանում միջազգային քոլեջի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թվականին։ Այսօր դպրոցում սովորում է 192 աշակերտ աշխարհի ավելի քան 63 երկրից, իսկ աշխարհում նմանատիպ 15 դպրոց կա։

Միջազգային բակալավրիատի դիպլոմի ուսումնական ծրագիրը (International Baccalaureate Diploma) պահանջված է ամբողջ աշխարհում և նախապատրաստական փուլ է համարվում լավագույն բուհերում ուսանելու համար։

Դպրոցում 6 առարկա է դասավանդվում, որոնք պարտադիր կամ ընտրովի են։ Պարտադիր առարկաների ցանկում են անգլերենը, օտար լեզուն, մեկ առարկա բնական գիտություններից (քիմիա, ֆիզիկա և այլն) և հումանիտար գիտություններից (հոգեբանություն, փիլիսոփայություն, պատմություն և այլն)։

UWC-ը հայտնի է նաև իր գրադարանով, որտեղ աշխարհի ավելի քան 60 լեզվով 3000 գիրք կա։ Դպրոցը ժամանակ առ ժամանակ մասնակցել է միջազգային մրցույթների և բազմիցս առաջատար դիրքեր է զբաղեցրել, այդ թվում` նաև իր ճարտարապետության համար։ 

Բացի տարաբնույթ ծրագրերից` դպրոցի ուսանողների համար պարտադիր է նաև տեղի բնակչությանը ինտեգրվելու գործընթացը։ Ուսումնական ծրագրի շրջանակում դպրոցականներն ակտիվ մասնակցություն են ունենում Դիլիջանի քաղաքային կյանքում։

UWC Դիլիջան քոլեջը բարերար Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գործընկերների համատեղ նախագիծն է: Դպրոցի ճարտարապետական կոնցեպցիան մշակել է բրիտանական Tim Flynn Architects գրասենյակը: Որպես նախագծի կառուցապատող` հանդես է եկել միջազգային RD Group հոլդինգը:

2015 թվականը UWC Դիլիջան քոլեջի համար նշանավորվեց IGRA Green Roof Leadership Awards-ի մրցանակով՝ «Միտում թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և հաղթող ճանաչվեց International Property Awards-ի եվրոպական փուլում՝ «Public ServicesDevelopment» անվանակարգում: Բացի այդ՝ UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է՝ արտոնագրված BREEAM էկոլոգիական շինարարության չափանիշներով:

Լրահոս
0