Սեն Ռեմիում Շառլ Ազնավուրի անվան անցում է բացվել

© Sputnik / Asatur Yesayants / Шарль Азнавур. Концерт в Ереване
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն նաև Պատվո շքանշաններով, քանի որ Ազնավուրյանների ընտանիքը պատերազմի տարիներին փրկել է հրեական ընտանիքների և օգնել ֆրանսիական «Դիմադրությանը»

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Սեն Ռեմի դե Պրովանսում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, բացվել է Շառլ Ազնավուրի անվան անցում, հայտնում է Nouvelles d'Arménie-ն:

Բացման հանդիսավոր արարողությանը, հայտնի շանսոնիեից բացի, ներկա էին Ազնավուրի ընկերները՝ Միշել Դրուկերը, Ռիշար Ֆինդուկյանը, Դենի Բրիլլիանտը, Դիդիե Բարբելիվիենը, Ալիս Դոնան, Դանիել Գիշարը, Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Վենսան Լաբրյունը։

Концерт Шарля Азнавура - Sputnik Արմենիա
Ազնավուրը Ազնավուրի մասին. Մեծ շանսոնիեն 92 տարեկան է

IRWF կազմակերպությունը, հաշվի առնելով այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրի ընտանիքը փրկել է հրեական ընտանիքների և օգնել ֆրանսիական «Դիմադրությանը», Շառլ և Աիդա Ազնավուրներին կպարգեւատրի պատվո շքանշաններով, ինչպես նաև Իսրայելի փոստի հետ համատեղ Ազնավուրի ծնողների՝ Քնար և Միշա Ազնավուրյանների նկարներով դրոշմանիշներ կտպագրի:

 

Լրահոս
0