Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից

© armnocՄարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից
Մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik.  Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները` գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ և ընկերներ:

 

Լրահոս
0