Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը «Բորուսիայի» հետ

© Sputnik / Асатур ЕсаянцГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի հունիսին

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հայտնում է Bild-ը։

«Ինչի՞ համար նոր պայմանագիր կնքել հիմա, եթե այն ուժի մեջ է մինչև 2017 թվականը։ Մենք դեռ ժամանակ ունենք ապագայի մասին մտածելու համար», — ասաց Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան։

Հայտնում են, որ ֆուտբոլիստը ներկայիս պայմանագրի պարտականությունները կկատարի մինչև վերջ, սակայն հետո հավանաբար կանցնի անգլիական պրեմիեր լիգա, որտեղ Մխիթարյանով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին

Ավելի վաղ հայտնել էին, որ Դորտմունդի «Բորուսիան» չի ընդունել անգլիական ակումբների առաջարկը Մխիթարյանին տեղափոխելու մասին։

Կիսապաշտպանն անցյալ խաղաշրջանի արդյունքում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ 27-ամյա կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։

2015/16 խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Բունդեսլիգայի 31 խաղի` դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Գերմանիայի Գավաթի արդյունքներով ճանաչվել է լավագույն ռմբարկու, ով գավաթի խաղերի ժամանակ 5 գնդակ է դարպաս ուղարկել։

Լրահոս
0