00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ թաեքվանդոիստները` մայիսյան հաղթանակների և առաջիկա ծրագրերի մասին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցТхэквондо
Тхэквондо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի համար մայիսը հարուստ էր հաղթանակներով։ Այս մարզաձևի մի քանի ներկայացուցիչներ միաժամանակ Հայաստանին մեդալներ բերեցին

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանի թաեքվանդոյի հավաքականի ներկայացուցիչներն ամեն տարի կրկնապատկում են իրենց արդյունքները, դա են փաստում մայիսյան հաղթանակները, լրագրողների հետ զրույցում ասաց թաեքվանդոյի հայկական հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը։

«Թաեքվանդոյի Եվրոպայի առաջնության ժամանակ մեր հավաքականը երկու մեդալ նվաճեց` արծաթե և բրոնզե», — ասաց Դանիելյանն ու ավելացրեց, որ սա մեծ սկիզբ է հայկական հավաքականի համար։

Հայաստան է ժամանել բարձր վարկանիշային G1 կարգում մայիսին արծաթ նվաճած Սերգեյ Ավանեսովը։ Նա խոստովանեց, որ սա միջազգային պայքարում իր մասնակցության առաջին նման փորձն էր։ Թաեքվանդոիստը պատրաստվում է հերթական առաջնությանը և միանշանակ հաղթանակի է տրամադրված։

Այս հաղթանակը հերթականն էր հավաքականի մայիսյան հաղթանակների շարքում։ Հաջորդը հայ թաեքվանդոիստ Սերգեյ Վարդազարյանի հաղթանակն էր մայիսի 19-22-ը Շվեյցարիայի Մոնտրյու քաղաքում անցկացված առաջնության ժամանակ։ Նա զբաղեցրեց երրորդ տեղը` առաջ անցնելով Իտալիայի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։

«Սպորտում կարևոր չէ, թե ով է քեզանից առաջ, կարևոր է միայն հաղթանակը։ Ես վիճակահանության ժամանակ արդեն հասկացա, որ եթե հաղթեմ իտալացուն, ապա մրցելու եմ կամ ադրբեջանցու, կամ էլ թուրքի հետ», — ասաց Վարդազարյանը։

Նա խոստովանեց, որ զանգահարել է իր մարզիչ Արսեն Ավետիսյանին, և մարզիչը, ադրբեջանցու և թուրքի ելույթների տեսագրությունները դիտելով, Վարդազարյանին բացատրել է նրանց ուժեղ և թույլ կողմերը։

Ալֆրեդ Տեր-Մկրտչյան և Խաչիկ Չախոյան - Sputnik Արմենիա
Ալֆրեդ Տեր–Մկրտչյան. Հայ ըմբիշները մեծ հաջողություններ կարող են ունենալ

Շվեյցարիայում անցկացվող թաեքվանդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը, հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ, ներկայացնում էր վեց մարզիկ` Վարագ Աղաջանյան (54 կգ), Հայկազ Սամվելյան (58 կգ), Սերգեյ Ավանեսով (63 կգ), Սերգեյ Վարդազարյան (68 կգ), Դավիթ Վարդումյան (74 կգ) և Արման Երեմյան (87 կգ):

Թաեքվանդոիստները խոստովանում են, որ իրենց մասնագիտության մեջ ամենաբարդը սառնարյունությունն է և կենտրոնացումը, չէ՞ որ սխալ քայլը կարող է պարտություն բերել։

Ներկա պահին Հայաստանի թաեքվանդոյի հավաքականը նախապատրաստվում է առաջիկա առաջնությանը, որն անցկացվելու է Վրաստանի Բաթում քաղաքում հուլիսի 10-22-ը։ Առաջնությանը մասնակցելու են Գարեգին Մախմուրյանը (54 կգ), Սերգեյ Ավանեսովը (58 կգ), Հենրիկ Բադալյանը (63 կգ), Գագիկ Գեղամյանը (67 կգ) և Մարատ Թանդարյանը (74 կգ)։

Հայաստանում թաեքվանդոյի ֆեդերացիայի գոյության ողջ պատմության ընթացքում առաջին մեդալին արժանացել էր Արսեն Ավետիսյանի սան Արման Երեմյանը, ով 2008 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ գրավել էր առաջին տեղը։

Լրահոս
0