00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սելեկտիվ աբորտը բռնություն է չծնված երեխայի նկատմամբ

© Sputnik / Гоар Саргсян«Վորդ Վիժն Հայաստանի» կազմակերպաշ միջոցառմանը
«Վորդ Վիժն Հայաստանի» կազմակերպաշ միջոցառմանը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նկատվում է նորածինների սեռերի անհամաչափություն։ Սրա մասին առաջինը բարձրաձայնեց ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամը։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը «Վորդ Վիժն Հայաստանը» միջոցառում էր կազմակերպել, որով իր բողոքն էր արտահայտում ընդդեմ այդ երևույթի

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Նորածինների սեռերի համամասնության առաջին շեղումը մեզ մոտ նկատվել է 1993թ.-ից: Այն իր առավելագույն նիշին է հասել 2000-2001 թթ.-ին, երբ մեր երկրում 100 աղջկա դիմաց ծնվում էր 120 տղա: Այս ցուցանիշների տարբերությունն այսօր ընդհանուր առմամբ նվազել է, բայց հատկապես մարզերում կարծրատիպային մտածելակերպը չի զիջում իր դիրքերը։ Ըստ սահմանվածի`նորման 100 աղջկա դիմաց 106 տղան է։

«Վորդ Վիժն Հայաստանի» «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը կարծում է, որ սելեկտիվ աբորտն առաջանում է հասարակության մեջ աղջիկներին չարժևորելու հետևանքով։

«Մեր ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ աղջիկ և տղա երեխաները կծնվեն ու կարժևորվեն հավասարապես։ Սելեկտիվ աբորտների վերաբերյալ վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը 3-րդ տեղում է` զիջելով Չինաստանին ու Ադրբեջանին»,-ասաց Սևան Պետրոսյանը։

Նրա խոսքով` սելեկտիվ աբորտները կարելի է նաև որպես երեխայի հանդեպ բռնություն բնութագրել։

«Դա ոչ միայն բռնություն է չծնված երեխայի, այլև այդ ընտանիքում արդեն իսկ ծնված այն աղջիկ երեխայի նկատմամբ, որը մեծանում է նման մթնոլորտում»,- ասաց նա։

Միջոցառմանը մասնակից երեխաները ևս իրենց հաստատուն կարծիքն ունեին երևույթի վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Աննա Այվազյանը նշեց, որ աղջիկ-տղա անհավասարությունը սկսվում է բակից։

«Աղջիկն էլ կարող է շախմատ ու ֆուտբոլ խաղալ։ Ինչու՞ ոչ։ Օրինակ` մեր բակում տղաները ֆուտբոլ են խաղում, իսկ երբ աղջիկներով ուզում ենք մտնել խաղի մեջ, մեզ արգելում են, ասում են` դուք աղջիկ եք»։

© Sputnik / Гоар СаргсянԱննա Այվազյան
Աննա Այվազյան - Sputnik Արմենիա
Աննա Այվազյան

Ի դեպ, անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում 3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում, բարձրագույն կրթություն, բարձր եկամուտներ ունեցող (100,000 դրամ և ավելի) կանանց շրջանում:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն անգամ փորձել է պարզել սելեկտիվ աբորտների պատճառները։ Ըստ հարցման` գերակշռող է եղել այն մտածելակերպը, որ տոհմը շարունակող է պետք։ Հաջորդ պատճառաբանությունը ժառանգորդ լինելու հանգամանքն է։ Հատկանշական է, որ աղջիկ երեխա ունենալու ցանկություն է հայտնել ամեն 7 կնոջից մեկը։

 

Լրահոս
0