Շարմազանով. «Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին»

© Photo : press office of the Parliament of RA / Էդուարդ Շարմազանովը
Էդուարդ Շարմազանովը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը:

Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:

«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:

Նշենք, որ Գերմանիայի Բունդեթագն այսօր` հունիսի 2-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշում է ընդունել։

Լրահոս
0