00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետ. Ռոդնինայի անվան դպրոցը դարձել է քաղաքի սիրված վայրերից մեկը

© Sputnik / Асатур ЕсаянцОткрытие Ледовой арены Ирины Родниной в Ереване
Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում Ռուսաստանից, Կանադայից, ՄԱԷ–ից, Ֆիլիպիններից, Ղազախստանից տարբեր տարիքի 47 երեխա պարգևատրվել է գեղասահքի բաց առաջնության ավարտին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երևանի Ի. Ռոդնինայի անվան դպրոցում, որը գործում է մոտ 5 ամիս, մայիսի 30-ին և 31-ին տեղի է ունեցել Գեղասահքի բաց առաջնություն, որին մասնակցել են բազմաթիվ գեղասահորդների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Анастасия Галустян - Sputnik Արմենիա
Անաստասիա Գալուստյան. Առաջին և միակ մարզիչներս ծնողներս են

Հայաստանի բաց առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը սկսվեց նախօրեին երեկոյան` 40 րոպե ուշացումով։ Երեխաներն ու նրանց ծնողները, Ռուսաստանի, ՄԱԷ-ի և այլ երկրների մասնակիցները, ինչպես նաև լրագրողները, սպասում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ 

Քաղաքապետը ժամանեց միայն շոու-ծրագրի ժամանակ, որը նույնպես սկսվեց ուշացումով։ Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե որքանով է կարևոր այս առաջնությունը, քաղաքապետը նշեց, որ «եթե այսքան մարդ է հավաքվել, դա արդեն կարևոր է, և դպրոցը, միանշանակ, երևանցիների համար սիրված վայր է դարձել»։

Երևանի Իրինա Ռոդնինայի անվան դպրոցում գեղասահքի բաց առաջնություն առաջին անգամ էր կազմակերպվում։ Հայաստանից առաջնությանը մասնակցել է ավելի քան 20 գեղասահորդ, մյուսները ժամանել էին աշխարհի տարբեր ծայրերից։

«Մրցումները կոփում են մեր գեղասահորդներին, և դրանք մեզ անհրաժեշտ են», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց պատանի մարզիկների մարզիչ Էլեն Համբարձումյանը։

Նա ավելացրեց, որ դպրոցի բացվելուց հետո նկատելի է դարձել գեղասահորդների մարզական աճը, ինչպես նաև այն, որ ավելացել է գեղասահքով զբաղվել ցանկացողների թիվը։

Школа фигурного катания в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը գեղասահքի ապագա չեմպիոններ է պատրաստում

Թեև ամենից շատ մրցանակային տեղեր զբաղեցրել են Ռուսաստանի մարզիկները, սակայն հայ գեղասահորդները չեն ընկճվում և մարտական են տրամադրված` սպասելով հետագա հաղթանակների։ 

Էլեն Ծատուրյանը գեղասահքով զբաղվում է 6 տարեկանից և Բաց առաջնության ժամանակ գրավել է երրորդ տեղը։ Աղջիկը խոստովանում է, որ Հայաստանի գեղասահորդների համար ավելի դժվար է, որովհետև նախկինում մարզային համալիր չկար, և նրանք չէին կարող հաճախակի մարզվել։

«Երևում է, որ Ռուսաստանի մասնակիցներն ավելի լավ են պատրաստված։ Սակայն այսուհետ մենք էլ հնարավորություն ունենք ամեն օր մարզվել խաղերի համար», — ասում է Էլենը։

Էրիկ Աբրահամյանը գեղասահքով զբաղվում է 4 տարեկանից և երազում է այս մարզաձևում աշխարհի չեմպիոն դառնալ։ Այս մրցումներում նա երրորդ տեղն է զբաղեցրել, սակայն Էլենի նման չի տխրում և կարծում է, որ նման պայմաններում մարզվելը և բրոնզե մեդալ նվաճելն էլ քիչ բան չէ։

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը Երևանում բացվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Դպրոցը կառուցվել է «Մոնարխ» ընկերությունների խմբի նախագահ, «Դրուժբա» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ և հանձնվել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը։ Դպրոցը 7820 քմ տարածք է զբաղեցնում։

Լրահոս
0